×


Վահագն Սիմոնյան.«Վերջապես մեր գերդաստանում աղջիկ ծնվեց»

2016-ի ամռանն ամուսնացած դերասան Վահագն Սիմոնյանը եւ Նազելի Ղարիբյանը ծնողներ են դարձել: Զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել երեկ` մարտի 24-ին: Երջանիկ հայրիկը BRAVO.am-ին հայտնել է, որ երեխան որոշել է ժամանակից շուտ ծնվել.«Որոշ պարագաներ պատրաստել էինք, իսկ ինչը չէինք հասցրել, այս օրերին կարգավորեցինք»:

Վահագն Սիմոնյանը` կնոջ


Նրանք դուստր են ունեցել: Փոքրիկը ծնվել է 2.6 կգ քաշով եւ 47 սմ հասակով. «Վերջապես մեր գերդաստանում աղջիկ ծնվեց: Երեխային, իմ որոշմամբ, Սառա անունը կտանք»,-նշել է դերասանը:

Վահագնը բալիկի ծնունդը երեկ երեկոյան նշել է ընկերների հետ, իսկ հոր եւ դստեր առաջին հանդիպումը կկայանա վերջինիս` ծննդատնից դուրս գրվելու օրը. «Անբացատրելի զգացողություններ ունեմ, կարծես կյանքս վերաիմաստավորված լինի, ես Վերածննդի ժամանակաշրջանում եմ:)»:

Վահագն Սիմոնյանը` կնոջ


BRAVO.am-ը նորածին Սառային եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:):

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վահագն Սիմոնյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW