×


“Վայրի հրեշտակ’’ Նատալյա Օրեյրոն որդի է ունեցել :)

Արգենտինական` “Վայրի հրեշտակ” բազմասերիանոց հեռուստասերիալը հաստատ շատերդ եք հիշում: Գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհի եւ մոդել Նատալյա Օրեյրոն այս սերիալի շնորհիվ բավական հանրահայտ դարձավ ոչ միայն հայրենիքում, այլ նաեւ Հայաստանում:):

Նատալյա Օրեյրոն


Բազմաթիվ աղջիկներ կրկնօրինակեցին Միլագրոսին` Նատալյայի կերտած կերպարին` սկսելով այդ աղջկա պես գլխարկ դնել, մաշված ջինսեր հագնել եւ գոտկատեղին վերնաշապիկներ կապել:): Երկրպագուները ցավում էին Միլիի ու Իվոյի հարաբերությունների համար… Բնականաբար,  սերիալների “օրենսդրության’’ համաձայն` գլխավոր հերոսները վերջում ամուսնացան:

Կինոյից դուրս Նատալիայի կյանքը եւս սերիալ է հիշեցնում: Ուրուգվայում ծնված դերասանուհին համատեղում է երգչուհու, մոդելի եւ դիզայների կարիերաները: Նա նաեւ հանդիսանում է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի դեսպան: 34-ամյա Նատալյան հասցրել է  նկարահանվել 20-ից ավելի սերիալներում եւ ֆիլմերում, մասնակցել բազմաթիվ ֆոտոշարքերի, ձայնասկավառակներ թողարկել, մրցանակների արժանանալ, սեւահերից վերածվել շիկահերի, երկարատեւ հարաբերություններից հետո բաժանվել սիրեցյալից, նորից սիրահարվել ու վերջապես ամուսնանալ:):

Նատալյա Օրեյրոն


2001 թվականի նոյեմբերին սերիալի “աստղը” ծանոթանում է  “Dividos” ռոք-բենդի առաջատար 44-ամյա Ռիկարդո Մոլյոյի հետ: 2002 թվականի սկզբին զույգն ամուսնացել է` մատանիների փոխարեն մատներին դաջելով հավերժ սիրո խորհրդանիշը:

2011 թվականի հուլիսի 14-ին իր պաշտոնական կայքում դերասանուհին հայտարարեց, որ հղի է: Նա դադար վերցրեց եւ պատրաստվեց մայրանալու: Մի քանի օր առաջ Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկում ծնվել է դերասանուհու որդին:):

Նատալյա Օրեյրոն


Երեխայի քաշը կազմում է 3կգ 474 գրամ: “Այժմ իսկապես երջանիկ եմ’’,- ասել է Նատալյան: Տղային անվանել են Մերլին Ատաուալպա` արդեն 54-ամյա Ռիկարդոյի ցանկությամբ: Սա Նատալյայի առաջնեկն է, մինչդեռ Ռիկարդոն արդեն երկու աղջկա հայր է:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.vesti.ru



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW