«Քարե դարդ» սիթքոմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Վաչե Թովմասյանն ու կինը՝ Գայանե Մանուկյանը, հունվարին ծնողներ դառնալուց հետո չէին շտապում հանրությանը ներկայացնել իրենց դստերը՝ Միային: Եվ միայն այսօր հումորիստի կինն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է աղջկա հետ զբոսանքի լուսանկարները եւ բազմաթիվ մեկնաբանությունների արժանացել:
Վաչե Թովմասյանի կինն ու դուստրը
Նշենք, որ BRAVO.am հետ նախորդ զրույցում Վաչեն, խոսելով Միայի մասին, ասել էր.«Երբ աղջկաս տեսնում եմ, ուզում եմ ավելի շատ աշխատել, որպեսզի այն, ինչ պատկերացրել ենք նրա համար, շուտ կարողանանք իրագործել: Աշխատանքս ավարտելուց հետո անմիջապես տուն եմ շտապում, այժմ ավելի շատ ընտանեկան կյանքով եմ ապրում:): Մեր փոքրիկն ուշադրության պակաս չունի, թեեւ կինս էլ շատ աշխատասեր է եւ այս շրջանում միանգամից մի քանի նախագիծ է իրականացնում»:
Վաչե Թովմասյանի կինն ու դուստրը
BRAVO.am
Լուսանկարները` Գայանե Մանուկյանի «ինստագրամյան» էջից


 
  ×
					
					
					×
					
				 13,097
 13,097

 
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							 
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							

 
                    



 
		 
					 
				
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: