×


Վարդան Պետրոսյանին հիվանդանոցից տեղափոխել են \"Սթրես\" կենտրոն

Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած չարաբաստիկ ավտովթարից տուժածներից դերասան Վարդան Պետրոսյանը, որին օրեր առաջ դուրս էին գրել հիվանդանոցից, այսօր կրկին տեղափոխվել էր “Էրեբունի” բժշկական կենտրոն` ինքնազգացողության վատացման հետեւանքով:

Վարդան Պետրոսյանին տեղափոխում են հիվանդանոց


Քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում դերասանի քույրը` Աշխեն Պետրոսյանը, հայտնեց, որ Վարդան Պետրոսյանին չեն հոսպիտալացրել.“Հիմա նրան տեղափոխում են սթրես-կենտրոն, չգիտեմ` որքան ժամանակ կմնա այնտեղ”:

Վարդան Պետրոսյանին տեղափոխում են հիվանդանոց


Նշենք, որ ըստ shamshyan.com-ի` այսօր առավոտյան դերասանին ձերբակալելու նպատակով նրա քրոջ բնակարան են այցելել իրավապահները, բայց վերջինիս ինքնազգացողության կտրուկ վատացումից հետո նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի  եւ Գագիկ Շամշյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW