Քիչ առաջ Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում տեղի ունեցավ Վարդան Հովսեփյանի եւ Կարինա Նուրիջանյանի պսակադրությունը: Արարողությանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը եւ ներկայացնում է դերասանի հարսանիքի մանրամասներն ու լուսանկարները:
Վարդան Հովսեփյանի եւ Կարինա Նուրիջանյանի պսակադրությանը
Զույգը պսակադրվել է Վարդանի ընկերոջ եւ կնքահոր` Հայկ Ոսկանյանի քավորությամբ: Միմյանց հավերժ սիրելու երդում տալուց եւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նորապսակները շարունակում են հարսանեկան երթուղին:
Մեզ հետ զրույցում նորափեսան ասել է, որ հայկական ավանդական հարսանիք են կազմակերպել.«Իհարկե, գնացինք հարսի տուն, եկեղեցուց հետո` մեր տուն, երեկոյան էլ հարսանեկան խնջույքը կիրականացնենք ռեստորանում: Ի դեպ, պահպանել ենք եւս մեկ ավանդույթ` մինչ այսօր չէի տեսել հարսի զգեստը: Ես էլ, Կարինան էլ նույն ճաշակն ունենք, դրա համար էլ հանգիստ էի»:
Վարդան Հովսեփյանի եւ Կարինա Նուրիջանյանի պսակադրությանը
Հարսանիքի նախապատրաստական հարցերով զույգը միասին է զբաղվել: Ի դեպ, տարոսիկները թեմատիկ են` կապված դերասանի մասնագիտության հետ:
«Մինչ հարսանիքը այնպիսի տպավորություն ունեի, որ վաղը ներկայացման եմ` սովորականից ավելի երկար ու բեմադրված գեղեցիկ ներկայացման»,-ասել է Վարդանը:
Վարդան Հովսեփյանի եւ Կարինա Նուրիջանյանի պսակադրությանը
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` համատեղ երկար տարիների երջանիկ կյանք մաղթելով:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արուսիկ Մարկոսյանի եւ Արշակ Կոստանդյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: