×


Վարդուհի Ալեքսանյանի 34-ամյակի անակնկալներն ու ուշաթափվելու պատճառը

«Տարիներն իրենց հետ բերում են իմաստնություն եւ տանում են անիմաստը: Յուրաքանչյուր տարին ինձ համար սկսվում է նպատակային երազանքով եւ ավարտվում դրա իրականացմամբ»,-ասում է Վարդուհի Ալեքսանյանը, որի համար հուլիսի 24-ն առանձնահատուկ օր էր: Ամերիկաբնակ պարուհին տոնել է 34-ամյակը:

«Առաջինը շնորհավորեց իմ ամենասիրելի եւ օրինակելի զարմիկը՝ քրոջս տղան: Իրեն ամենաշատն եմ սիրում, իհարկե, ինձնից հետո, այնուհետեւ եղբայրս`գեղեցիկ նվերով: Ընտանիքս անակնկալ արեց կեսգիշերին: Շուտով նրանք կմիանան ինձ, եւ կվայելենք ամառային հանգիստը»,- BRAVO.am-ին պատմել է հոբելյարն ու հավելել, որ տոնական օրն անցկացրել է մտերիմների, գործընկերների եւ հարազատ դարձած սաների հետ, որոնք իրենց ձեռքով շնորհավորական բացիկներ էին պատրաստել:

Թե ինչ երազանք է մտապահել տորթի մոմերը փչելիս, Վարդուհին չի նշել: Ասել է միայն, որ հաջորդիվ պլանավորում է ընտանիքի հետ շարունակել վայելել կյանքը:

Վարդուհի Ալեքսանյանը


Ի դեպ, «Grand Stage Dance» կատարողական արվեստի դպրոցի համահիմնադիրը տարեդարձից առաջ եւս մեկ ֆոտոշարք է իրականացրել: Նրա խոսքով՝ միշտ երազել է լուսանկարվել «Մահվան հովիտ» կոչվող վայրում, որտեղ նկարահանվել է Մայքլ Ջեքսոնի «Earth Song» տեսահոլովակը: Այդ երազանքից անտեղյակ՝ լուսանկարիչ Գեղամ Գրիգորյանը, ում հետ համագործակցում է արդեն 2 տարի, առաջարկել է այնտեղ ֆոտոշարք իրականացնել՝ իր իսկ պատկերացրած կերպարում:

«Մոտ 3 ամիս պատրաստվեցինք: Նկարահանումները զավեշտալի դեպքերով են ուղեկցվել: Այն աշխարհի ամենաշոգ վայրերից է, այս ամիսներին էլ ջերմաստիճանը +55 աստիճանի է հասնում: Երբ ավտոմեքենայից դուրս եկա, շպարս րոպեներ անց ամբողջությամբ հալվեց: 15 մետր երկարությամբ զգեստով քայլելուց եւ մեկ-երկու կադր նկարվելուց հետո ուշաթափվեցի: Արթնացա ամբողջությամբ թաց, որովհետեւ փորձել էին ջրով ուշքի բերել:)»,-պատմել է պարուհին եւ հավելել, որ հավաքելով ուժերը` շարունակել է նկարահանվել: 8 ժամ ճանապարհ կտրելուց եւ այդ դժվարությունները հաղթահարելուց հետո պիտի հասներ պատկերացրած արդյունքին:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Գեղամ Գրիգորյանի (Alisa Studio)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին