×


Վարսա. “Հերիք է լաց լինես, աղաչես, ես ազատում եմ քեզ”

Վարսան նկարահանել է իր երկրորդ տեսահոլովակը: Նա մի քանի անգամ կերպարանափոխվել է, հայտնվել վանդակում ու ջրի վրա: 20-ամյա երգչուհին ակնկալում է, որ իր համարձակությունը կգնահատվի, տեսահոլովակն էլ կսիրվի. “Մի փոքր էքստրեմալ էր կախված վանդակում երգելն ու ջրի վրա պառկելը, բայց չէի վախենում. ինչպես ասում են` ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում”:

Վարսան նոր տեսահոլովակի նկարահանումներին


“Realised” անգլալեզու երգի երաժշտության հեղինակը կոնսերվատորիայի դասախոս, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է, խոսքերը գրել է Աննա Ամիրյանը: “Նրանց հետ համագործակցել եմ նաեւ առաջին տեսահոլովակիս երգի համար: Այն սոուլ ոճում է, թե՛ երաժշտությունը, թե՛ բառերը հոգեհարազատ են ինձ ու իմ կյանքի հետ կապ ունեն: Մոտավորապես այսպես են հնչում խոսքերը` ատամներդ սեղմիր, որ չզգաս, թե ինչ ցավ է, որովհետեւ ես քեզ շպրտում ու ազատում եմ: Հերիք է լաց լինես, աղաչես, ես ազատում եմ քեզ, որովհետեւ դու ինձ համար այլեւս հետաքրքիր չես: Երգը վայրի, ուժեղ մարդու մասին է, այդ թվում` իմ: Կարելի է ասել, ազատելուց հետո հիմա սիրտս ազատ է”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Վարսան:

Վարսան


Նկարահանումները տեղի են ունեցել Դիլիջանում` Պարզ լճի շրջակայքում եւ անտառում. “Նկարահանման վայրը շատ գեղեցիկ էր, մենք էլ ընկերական թիմով քննարկել ենք ամեն դետալը, փորձել մեր գաղափարներն ու հոգեվիճակը ցույց տալ, ոչ թե կրկնօրինակել արտասահմանյան երգիչների տեսահոլովակներից”:

Վարսայի գունեղ զգեստների, դեկորացիաների հեղինակը բեմադրող նկարիչ Արսեն Նավասարդին է. “Որպես տեսահոլովակի ռեժիսոր հատուկ մեկ հոգի չի եղել, իմ կերպարների ու տեսարանների վրա աշխատել է Արսենը: Երեք զգեստն էլ, որ կերեւա տեսահոլովակում, ամբողջովին ձեռքի աշխատանք է, հատուկ պատրաստվել է ինձ համար: Բացի այդ, դրանցով առանձին ֆոտոսեսիա եմ ունեցել”:

Տեսահոլովակի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 20-ին` երգչուհու ակումբային համերգի շրջանակում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արթուր Lumen Գեւորգյանի, Արտաշես Մարտիրոսյանի եւ Վարսայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW