Երկրպագուները հազիվ էին ընտելացել “Վիա Գրա”-ի նոր կազմին, պարզվում է` կրկին փոփոխություններ են սպասվում: Իսկ պատճառը աղջիկների բարդ փոխհարաբերություններն են:
"Վիա Գրա" խումբը
Եվա Բուշմինան վերջերս բավական անկեղծ հարցազրույց է տվել` խոստովանելով, թե կոնֆլիկտները հիմնականում կապված են խմբի անդամներից Սանտա Դիմոպուլոսի հետ: Լուրերի համաձայն, աղջիկները իբրեւ թե պայման են դրել. կամ հեռանում է Սանտան, կամ էլ “Վիա Գրա”-ն դադարեցնում է գործունեությունը:
"Վիա Գրա" խումբը
Սանտայի` խմբից դուրս գալու մասին խոսակցությունները պայմանավորում են նաեւ երգչուհու ընտանեկան վիճակի հնարավոր փոփոխությամբ: Աղջիկը, ինչպես նաեւ խմբի պրոդյուսերները դեռեւս որեւէ մեկնաբանություն չեն տալիս: Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, թե վերջիններս որոշել են լուծարել “Վիա Գրա”-ն:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` delfi.ua


×
5,931






