×


Վիկա Մարտիրոսյանի ծովափնյա հանգիստն ու բրազիլացիների պարերը :)

Պարուհի-պարուսույց Վիկա Մարտիրոսյանն ամուսնու` Պետրոսի եւ 3-ամյա դստեր հետ 12 օր վայելել է ծովափնյա հանգիստ:): “Ամարաս” պարային խմբի ղեկավարն արեւահարված ու դրական էներգիայով լիցքավորված վերադարձել է Երեւան եւ BRAVO.am-ի հետ զրույցում կիսվել ուղեւորությունից ստացած իր տպավորություններով:

Վիկա Մարտիրոսյանն ամուսնու հետ


“Նանայի ծնվելուց հետո ամեն տարի ամռանը նրան ծով ենք տանում, բացի այդ, ես ու ամուսինս էլ գերհոգնած էինք եւ մեր հանգիստը ծովափին էինք պատկերացնում: Մեզ հետ էր նաեւ Պետրոսի քրոջ ընտանիքը: Երբ տեսնում էինք` երեխաներն ինչպես են խաղում, մեզ համար արդեն ուրախալի էր: Օրինակ` անցյալ տարի աղջիկս ծովի ջրից լաց էր լինում, իսկ այս անգամ նրան չէինք կարողանում ջրից հանել:)”,-պատմել է Վիկան:

Պարուհու խոսքով` աշխատանքային լավածությունից հետո կարողացել է լիարժեք հանգստանալ.“12 օր շարունակ ոչինչ չանել, հանգստանալ, պառկել, լողալ, արեւահարվել… Մեծ բավականություն եմ ստացել: Երեկոյան ժամերին էլ մեր հյուրանոցում տեղի էին ունենում տարբեր ազգերի` ռուսների, վրացիների, բրազիլացիների, ուկրաինացիների պարային-երաժշտական շոուներ: Կրկին չկտրվեցի պարարվեստից, բայց, անկեղծ ասած, այնտեղ պարելու ցանկություն բոլորովին չունեի”:

Վիկա Մարտիրոսյանը


Վիկային հիացրել է բրազիլացիների պարն ու մեծացրել Բրազիլիա այցելելու ցանկությունը.“Նպատակս հնարավոր է` մեկ օր իրականություն դառնա. հիմա էլ այնտեղ հասնել կարող եմ, ուղղակի չեմ ուզում միայն երեխայի հետ մեկնել: Պատճառն այն է, որ ամուսինս չի սիրում ինքնաթիռով շատ երկար ճանապարհ գնալ: Դեռ պետք է սպասեմ, մինչեւ կարողանա երկար թռիչքին դիմանալ:)”:

Վիկա Մարտիրոսյանն ամուսնու եւ դստեր հետ


Վերադարձից հետո Վիկա Մարտիրոսյանն այժմ աշխատում է նոր տեսահոլովակների, կոմերցիոն համերգների բեմադրությունների վրա: 

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Վիկա Մարտիրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW