Հունիսի 20-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը` “ՄՏՍ” ԲԲԸ դուստր ընկերությունը, եւ “Samsung Electronics”-ի հայաստանյան ներկայացուցչությունը ներկայացրել են Samsung Galaxy SIII սմարթֆոնը:
“ՎիվաՍել- ՄՏՍ”-ը ներկայացրել է Samsung Galaxy SIII սմարթֆոնը
Երաժշտական ձեւավորմամբ զվարճալի միջոցառման մասնակիցներին հնարավորություն էր տրված սմարթֆոնը փորձարկել ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման կենտրոնում, ինչպես նաեւ մասնակցել հետաքրքիր մրցույթների:
Եվ այսպես, ամենակարճ ժամանակահատվածում Samsung Galaxy SIII սմարթֆոնի եւ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ապրանքանշանի խճանկարը համակարգչով հավաքած մասնակիցը ստացել է ներկայացվող սմարթֆոնը: Այդ հաջողակը Կարապետ Տոնոյանն է, որը խճանկարը հավաքել է 38 վայրկյանում: Այս մրցույթում հաջող արդյունք է գրանցել եւս 9-ը մասնակից` ստանալով Samsung Slash հեռախոսներ:
Մրցանակները հանձնել են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու “Samsung Electronics”-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Անդրանիկ Շահբազյանը:
“Samsung Electronics”-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը եւ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
“Այսօր ականատես ենք նոր մակնիշի սմարթֆոնի թողարկմանը, որը տեխնիկապես աննախադեպ զարգացած հեռախոս է եւ ներկայումս համարվում է շուկայի ամենամրցունակ հեռախոսը: Հեռախոսի մեջ ներառված է հայերեն այբուբենը, ինչն արդեն հեռախոսի առավելություններից է”,-BRAVO.am-ին ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ռալֆ Յիրիկյանը նաեւ նշել է հետեւյալը. ““ՎիվաՍել-ՄՏՍ”-ի վեբ կայքի միջոցով հեռախոսը նախապես պատվիրողներն այն ձեռք կբերեն 329 հազար դրամով: Առանց բոնուսային առաջարկից օգտվելու ձեռք բերել ցանկացողները “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի սպասարկման կենտրոններից կկարողան գնել այն 339 հազար դրամով, իսկ բոնուսային փաթեթից օգտվել ցանկացողները կարող են մեզ մոտից այն ձեռք բերել 399 հազար դրամով, որից շուրջ 199.500 դրամը կլինի բոնուս, որը հնարավոր է օգտագործել 6 ամսվա ընթացքում ` զանգեր կատարելու, հաղորդագրություններ ուղարկելու եւ ինտերնետից օգտվելու համար”:
Ռալֆ Յիրիկյանն ու Անդրանիկ Շահբազյանը հանձնել են մրցույթում հաղթողների մրցանակները
Samsung Galaxy SIII-ն աշխատում է Android 4.0 օպերացիոն համակարգով: Սմարթֆոնն ունի 4.8 դյույմանոց HD Super AMOLED (1280x720) էկրան: Նրա 8ՄՊ հզորությամբ տեսախցիկը հնարավորություն է տալիս արագ լուսանկարել՝ առանց ժամանակ կորցնելու ֆոտոփականի ուշացման պատճառով, եւ կառաջարկի լուսանկարների խմբից լավագույն պատկերը: Սմարթֆոնն օժտված է բազմաթիվ այլ ֆունկցիաներով:
“Կարեւորում ենք բջջային օպերատորների հետ համագործակցությունը: Լինելով բջջային շուկայի առաջատար` “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը մեզ համար հայաստանյան շուկայում համարվում է կարեւորագույն գործընկեր”,- ասել է Հայաստանում “Samsung Electronics”-ի ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:
“ՎիվաՍել- ՄՏՍ”-ը ներկայացրել է Samsung Galaxy SIII սմարթֆոնը
Միջոցառումն ուղեկցվել է պարային կատարումներով համալրված երաժշտական ծրագրով, պարահրապարակում եղել են բրեյք-դանս, հիպ-հոպ եւ կապուերա ոճերում պարող խմբեր: Սքեյթով ու անվաչմուշկով սահող երիտասարդները հավաքվածներին ոգեւորել են իրենց վարպետությամբ, իսկ փուչիկներն ու երաժշտական հրավառությունը` դիջեյ Գեսի մասնակցությամբ, Հյուսիսային պողոտայում մի քանի ժամ շարունակ “սմարթ-տոն” են ստեղծել:): Հարեւանությամբ անց է կացվել նաեւ գրաֆիտիով նկարների մրցույթ:
Galaxy SIII սմարթֆոնը կարելի է ձեռք բերել Հյուսիսային պողոտայում եւ Ամիրյան փողոցում տեղակայված “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի սպասարկման կենտրոններից, ինչպես նաեւ ընկերության սպասարկման այլ կենտրոններից:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/


×
7,153





