×


“Վիտամինցի” Վաչեի սիրտը զբաղվա՞ծ է :)

Ճանաչված մարդիկ գիտեն եւ գիտակցում են, որ հանրությանը հետաքրքրում է ոչ միայն իրենց ստեղծագործական, այլեւ, ու երբեմն ավելի շատ, անձնական կյանքը:): Վերջին շրջանում BRAVO.am-ը նամակներ է ստանում իր ընթերցողներից` խնդրանքով ճշտել, թե արդյոք հումորիստ Վաչեն ընկերուհի ունի:

Գայանեն եւ Վաչեն


Եվ ահա, վստահելի աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ “Վիտամին” ակումբի դերասանն ու սցենարիստն արդեն որոշ ժամանակ հանդիպում է Գայանե անունով մի աղջկա հետ, ով մասնագիտությամբ լրագրող է: Ի դեպ, ըստ մեր աղբյուրի, զույգը պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները:

Գայանեն


BRAVO.am-ը փորձել է ճշտել լուրն անմիջապես Վաչե Թովմասյանից, սակայն հումորիստն իր անձնական կյանքի մասին մանրամասներ դեռեւս չի հրապարակում:

BRAVO.am
Լուսանկարները` clubbing.am-ի եւ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW