×


“Վիտամինցի” Վաչեն հարսնացու է փնտրում :)

Դոսյե

Անուն-ազգանունս ՝  Վաչե Թովմասյան

Ծննդյանս տարեթիվը եւ ամսաթիվը ՝ 1986 թվական, հուլիսի 15

Համաստեղությունս՝  խեցգետին,  բայց ասեմ` կին եւ տղամարդ խեցգետինները չափազանց տարբեր են:)

Վաչեն

 
Բոյս եւ քաշս` 1.86սմ, 89 կգ

Աչքերիս գույնը` չգիտեմ, ուշադրություն չեմ դարձրել

Արյանս խումբը` 1-ին դրական: Երեւի այդ պատճառով է, որ մոծակներն ինձ շատ են սիրում, իրենց առաջին խմբի դրական արյունն է հարկավոր:)

Կրոնական հայացքներս` քրիստոնյա

Քաղաքական հայացքներս` քրիստոնյա

Սիրում եմ`  ծով

Չեմ սիրում ` չծով:)

Վաչե Թովմասյանը


Մի քիչ իմ մասին.

Ծնվել եւ մեծացել եմ Երեւանում` Հարավ-Արեւմտյան Բ-2 թաղամասում: Ճիշտ է` հեռու է, բայց դե Երեւան է համարվում:

Փոքր ժամանակ այդ թաղամասի ազդեցությունն իմ մտածելակերպի, ապրելակերպի վրա մեծ էր:

Տարիները եւ մորս համառությունն ու նվիրվածությունն
իմ եւ եղբորս կայանալու հարցում հսկայական ազդեցություն ունեցան: Մայրս մեզ սովորեցրեց սիրել թատրոնը, բարձրակարգ երաժշտությունը, ընթերցանությունը:

“Վիտամին" ակումբի տղաները


Դպրոցական տարիներին, կարելի է ասել, ստիպողաբար էի կարդում, սովորում, բայց գերազանցիկ եմ եղել: Ժամանակի հետ ինքս սիրեցի գիրքը: 

Ավարտել եմ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը: Եղել եմ մեր համալսարանի Ուրախների եւ հնարամիտների ակումբի անդամ:

“32 ատամ”-ի հիմնադրման օրվանից խմբի կազմում եմ եղել: Ուրախալի էր, որ մարդիկ շատ սիրեցին մեզ եւ մեր հումորը:

Վաչե Թովմասյանը


Որոշ ժամանակ անց մեր խումբը երկու մասի կիսվեց. մի մասը մնաց “Արմենիա” հեռուստաընկերությունում` “32 ատամ” ապրանքանիշի ներքո, իսկ մյուս մասը, այդ թվում` նաեւ ես, ավելի հանգիստ աշխատելու համար տեղափոխվեցինք “Շանթ” հեռուստաընկերություն` սկսելով հանդես գալ “Վիտամին ակումբ” ապրանքանշանի ներքո:

Շատ զարմանալի էր եւ միեւնույն ժամանակ ուրախալի, որ “Վիտամին ակումբ”-ը մի քանի ամսում ավելի մեջ հաջողություններ ունեցավ եւ սիրվեց, քան 4 տարի գործող “32 ատամ”-ը:

Թվում է, թե հումոր անելը հեշտ է, բայց դա սխալ տպավորություն է: Հաճախ մենք շատ երկար տանջվում ենք սցենար գրելու համար:  Աշխատում ենք լայն զանգվածների համար, այդ պատճառով մեր հումորը եւ թեմաները պետք է հասու լինեն բոլորին:

Արամ MP3-ը եւ Վաչեն


Բայց մենք ընկերներով ունենք մեր առանձին հումորը, որն արդեն սահմաններն անցել է եւ հասել ինչ-որ այլ հարթության:

Իմ կերպարները տարբեր կերպով եմ կերտում: Դա կարող է լինել, ասենք, կնոջ ձայնով տղամարդ, որին ես պատահական դուրսը հանդիպել եմ… Մի խոսքով` ինձ համար “յուրահատուկ” մարդ, որը կլինի շատ բնական:

Եթե չլինեի հումորիստ, ապա կլինեի հումորով գործարար:

Ցանկություն ունեմ թատրոնում հանդես գալ, ավելի լուրջ դերեր խաղալ: Եվ, ի դեպ, մոտ ապագայում “Վիտամին ակումբ”-ը հնարավոր է` ներկայացմամբ հանդես գա:

Վաչեն


Ես ինձ ավելի լուրջ մարդ եմ համարում, անգամ երաժշտության մեջ ավելի  գերադասում եմ ջազ, սոուլ ոճերը: Վերջին շրջանում սկսել եմ հետաքրքրվել նաեւ էլեկտրոնային երաժշտությամբ:

Վերջերս տպավորվել եմ Միխայիլ Խանեկեի “Դաշնակահարուհի” ֆիլմով, գերազանց ֆիլմ է: 

Իմ սիրտն ազատ է: Մտածում եմ, որ արդեն երկրորդ կեսիս փնտրելու ժամանակն է: Դե որ հիմիկվանից սկսեմ փնտրել, մինչեւ 30-ամյակս գոնե մեկ երեխա արդեն կունենամ:):

Զրուցեց Աննա Զիլֆուղարյանը /Bravo.am/
Լուսանկարները`Վաչեի անձնական արխիվից, Կարեն Հովհաննիսյանի, Bravo.am- ի եւ Արմո Մարդոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW