×


“Վիտամինցի” Տիգրանը հայր է դարձել :)

“Vitamin” ակումբի տղաները մայիսի 28-ին հավաքվել էին Երեւանի ծննդատներից մեկի առջեւ` տոնելու Ռիտայի լույս աշխարհ գալը: Նորածինը հումորիստ Տիգրան Գեւորգյանի առաջնեկն է: Նորաթուխ հայրիկը կնոջն ու դստերն այսօր տուն կուղեկցի:):

Ծնվել է Տիգրանի եւ Սեդայի առաջնեկը


“Երբ առաջին անգամ գրկեցի աղջկաս, աննկարագրելի ապրումներ ունեցա: Կարծում եմ` ոչ մի հայր չի կարող բառերով նկարագրել այդ պահը. անբացատրելի րոպեներ էին: Ի տարբերություն հայ բազմաթիվ տղաների, միշտ երազել եմ, որ առաջնեկս աղջիկ լինի: Բնականաբար, ցանկություն ունեմ նաեւ որդի ունենալ”,-BRAVO.am-ին ասել է նա:

Տիգրանը եւ Սեդան ծնողներ են դարձել


Երիտասարդ հայրիկը դստեր ծնունդը մի քանի անգամ է նշել, ու դեռ շարունակվում է տոնական իրարանցումը:): Հումորիստի խոսքով` Ռիտային գրեթե բոլորն իրեն են նմանեցնում:

BRAVO.am-ը շնորհավորում է Տիգրանին եւ Սեդային ծնողներ դառնալու կապակցությամբ` փոքրիկին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Տիգրանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW