Անվանի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը եւ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբն ապրիլի 28-ին եւ 29-ին համերգային տարբեր ծրագրերով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ապրիլի 28-ի համերգային ծրագրում կհնչեն Մոցարտի Երրորդ դիվերտիսմենտը, Բոկերինիի ռե մինոր Սիմֆոնիան, Հայդնի Դաշնամուրի թիվ 11 կոնցերտը, ինչպես նաեւ Շոստակովիչի կամերային ստեղծագործությունները: Որպես մենակատար հանդես կգա դաշնակահարուհի Ալեքսանդրա Ստիչկինան:
Ապրիլի 29-ին երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա ունկնդրել Մոցարտի Առաջին դիվերտիսմենտը, Չայկովսկու լարայինների համար սերենադը, Ռոսսինիի Երրորդ սոնատը եւ Աստոր Պիացոլլայի «Տարվա եղանակներ Բուենոս Այրեսում» ստեղծագործությունը, հանրահայտ տանգոներ:
Համերգային ծրագրում որպես մենակատարներ հանդես կգան ակորդեոնահար Նիկիտա Վլասովը եւ ջութակահարներ Դենիս Շուլգինը, Լեւ Իոմդինը, Գեորգի Ցայը, Եվգենի Ստեմբոլսկին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: