Տաթեւ Հովակիմյանն ամառային արձակուրդը հայրիկի հետ անցկացրել է Մոնտենեգրոյում: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել 10-օրյա ծովափնյա հանգստի լուսանկարներն ու պատմել տպավորությունների մասին:
Տաթեւ Հովակիմյանը
«Առաջին անգամ էի այնտեղ. հայրս որոշեց այդ երկիր մեկնել, ես էլ սիրով համաձայնեցի»,-ասել է նա ու հավելել, որ հասցրել է հանգստանալ քաղաքի աղմուկից.«Հիանալի էր այնտեղ, բայց նաեւ կարոտել էի: Միեւնույն է` Երեւանը լավագույն քաղաքն է»:
Տաթեւ Հովակիմյանն արձակուրդն անցկացրել է Մոնտենեգրոյում
Դերասանուհին նշել է, որ լիարժեք ու հետաքրքիր օրեր է անցկացրել.«Զբոսնել ենք, նավով ծովային շրջագայության ենք գնացել, հետաքրքիր քաղաքներ այցելել: Նաեւ շատ գնումներ եմ արել, հիմնականում՝ նվերներ քրոջս եւ մայրիկիս համար»:
Տաթեւ Հովակիմյանն արձակուրդն անցկացրել է Մոնտենեգրոյում
Տաթեւը թեեւ հստակ դեպք չի պատմել, սակայն ասել է, որ եթե կա ազատություն ու իր ներկայությունը, ապա ամեն ժամն աչքի է ընկնում հետաքրքիր դեպքերով:):
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տաթեւի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: