Տաթեւիկ Ադումյանն «Ինստագրամ»-ի իր էջում «Նոր սկիզբ» գրառմամբ լուսանկար է տարածել, որտեղ հարսանեկան տանգո է պարում Վաչե Ամարյանի հետ: Դերասանուհու երկրպագուները շտապել են շնորհավորել նրան ամուսնության կապակցությամբ, որոշ օգտատերեր էլ ենթադրել են, որ կադրը երգչի նոր տեսահոլովակից է:
Վաչե Ամարյանը եւ Տաթեւիկ Ադումյանը
Նշենք, որ մեկ այլ վարկածի համաձայն էլ, Տաթեւիկի եւ Վաչեւ` հարսի եւ փեսայի կերպարում լուսանկարներն արվել են նոր սերիալի նկարահանման ժամանակ:
Տաթեւիկ Ադումյանը եւ Վաչե Ամարյանը
BRAVO.am-ն առաջիկայում կփորձի պարզել, թե իրականում ինչն է միավորել Տաթեւիկին ու Վաչեին:):
Տաթեւիկ Ադումյանը
BRAVO.am


×
23,318





