×


Տաթեւիկ Վարդեւանյանի եւ դուստրերի տոնական գեղեցիկ ֆոտոշարքը :)

Հ2-ի «Լրաբեր» լրատվական ծրագրի մեկնաբան Տաթեւիկ Վարդեւանյանի ընտանիքում նախատոնական տրամադրություն է: Նա դուստրերի հետ լուսանկարվել է Ամանորի թեմատիկայով ֆոտոշարքում՝ գունեղ կադրերը տրամադրելով BRAVO.am-ին:

Տաթեւիկ Վարդեւանյանը՝ դուստրերի հետ


«Որոշեցինք ֆոտոշարք անել փոքր աղջկաս՝ մեկամյա Սոֆիի մկրտության առթիվ, բայց քանի որ շուտով Նոր տարի է, հենց տոնական լուսանկարներ ունեցանք: Շատ լավ անցավ նկարահանումը: Զույգ աղջիկներս՝ 9-ամյա Նատալին եւ Մերին, միանգամից հարմարվեցին տաղավարին, իրենք էին որոշում՝ որտեղ նկարվել եւ ինչպես: Ինձ համար շատ ուրախալի էր, որ ստուդիայի աղջիկները ջերմ մթնոլորտ էին ստեղծել»,-մեզ հետ զրույցում պատմել է հաղորդավարուհին:

Տաթեւիկ Վարդեւանյանի երկվորյակ դուստրերը


Բազմազավակ մայրիկից հետաքրքրվել ենք, թե ինչպես է կարողանում համատեղել երեխաների խնամքն ու աշխատանքը.«Կարծում եմ՝ ամեն ինչ ցանկությունից է կախված. եթե կա ցանկություն, եռանդ, ուժ, նվիրվածություն, ապա մայրիկ լինելն աշխարհի ամենահաճելի գործն է: Ամեն ինչում պետք է հաճելին տեսնել եւ առաջ գնալ, այլապես կյանքը բարդացելու համար շատ պատճառներ կգտնվեն: Աշխատանքային ժամերս կարողացել եմ այնպես դասավորել, որ մոտ 4 ժամ եմ բացակայում տնից, իսկ այդ ընթացքում փոքրիկիս մայրիկս է խնամում»:

Տաթեւիկ Վարդեւանյանը՝ դստեր հետ


Ինչ վերաբերում է արու զավակով ընտանիքը համալրելուն, Տաթեւիկը նշել է. «Տղա ունենալը մեզ համար ինքնանպատակ չէ. ես եւ ամուսինս պարզապես ցանկացել ենք երեխա ունենալ, եւ Աստված մեզ աղջիկ է պարգեւել: Դեռ չեմ մտածում կրկին մայրանալու մասին, բայց առաջիկայում գուցե էլի բալիկներ ունենանք»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Կետիկյան ֆոտո եւ դիզայն ստուդիո»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին