×


Տիգրան Մանսուրյան.«Այս տարեդարձս նշում եմ Լոնդոնում»

Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսօր դարձել է 78 տարեկան։ ՀՀ ժողովրդական արտիստն այս օրերին Լոնդոնում է՝ ներկա լինելու իր պատվին կազմակերպված երկու համերգի, որոնցից մեկը երեկ էր, իսկ երկրորդը տեղի կունենա այսօր:

Տիգրան Մանսուրյանը


BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը հայտնել է, որ այս համերգները նախանշված էին դեռ ամիսներ առաջ. բրիտանահայ դիրիժոր, ջութակահար Լեւոն Չիլինգիրյանն իր նվագախմբի հետ կատարում է Մանսուրյանի «Ջութակի 2-րդ կոնցերտը»։

«Ցավոք, այս ուղեւորությանը մենակ եմ մեկնել։ Լոնդոնի հայկական եկեղեցում փոքր արարողություն են կազմակերպել: Ես զգացված եմ նման վերաբերմունքի համար։ Վաղը կվերադառնամ Հայաստան»,-նշել է Տիգրան Մանսուրյանը:

Տիգրան Մանսուրյանը՝ թոռնիկի հետ


Մաեստրոն հաճախ է ճամփորդում, առաջիկայում կրկին ուղեւորություն ունի. նրա  «Ռեքվիեմ»-ի ձայնասկավառակը կթողարկվի Գերմանիայում.«Այժմ քննարկման փուլն է, եւ, հավանաբար, շնորհանդեսը տեղի կունենա մարտին»։

Տիգրան Մանսուրյանը՝ Վենետիկում


BRAVO.am-ը շնորհավորում է անվանի ու շատ սիրելի կոմպոզիտորին՝ մաղթելով առողջություն եւ նորանոր ստեղծագործություններ։

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի Տիգրան Մանսուրյանի «ֆեյսբուքյան» էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW