Փոլ Մաքքարթնիին երեկ Տոկիոյում վիրուսային վարակով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հաղորդում է “Rollingstone”-ը` վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցները: 71-ամյա երաժիշտը առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում այս ամիս կայանալիք մի շարք համերգներ:
Փոլ Մաքքարթնին
“Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լսարանին` սիրո, խրախուսական խոսքերի, ըմբռնման եւ աջակցության համար: Հուսով եմ` շուտով կհանդիպենք”,-նշված է Մաքքարթնիի հայտարարության մեջ:
Փոլ Մաքքարթնին
Անվանի երաժշտի պաշտոնական կայքում “Out There!” խորագրով տուրնեի շրջանակում 19 ելույթ էլ նախատեսված է Միացյալ Նահանգներում: Այս համերգների չեղյալ հայտարարելու մասին տեղեկություն դեռեւս չկա:
BRAVO.am
Աղբյուրը` Lenta.ru


×
2,770






