Մայիսի 8-ին Նյու Յորքում աճուրդի կհանվի փոփ-թագուհի Մադոննայի հազվագյուտ մի քանի լուսանկար: Սեւ-սպիտակ լուսանկարները հեղինակել է Սթիվեն Մեյսելը: Ֆոտոշարքն արվել է 1990-ական թվականներին` “Sex’’ անվանմամբ գրքի համար:
Մադոննան
Աճուրդի կազմակերպիչներն այս լուսանկարները համարում են “ցնցող” գործեր, որոնց գինը կսկսվի 7500 դոլարից: Լուսանկարներում Մադոննան մոտ 30 տարեկան է, շատ գրավիչ ու սեքսուալ տեսք ունի:
Մադոննան
“Շիկահերություն, մուգ ստվերաներկով ընդգծված աչքեր, վառ շուրթեր ու ծխախոտ. հենց սա է մաքուր սեքսուալությունը’’,- ասել է “Bonhams’’ աճուրդային ընկերության ներկայացուցիչ Ջուդիթ Յուրիչը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
8,908





