Խոսակցություններ են տարածվել, թե Անաիս Սարդարյանը եւ Լեւս Դավթյանը սիրավեպ են սկսել, իսկ պատճառը դերասանների` համացանցում հայտնված լուսանկարներն են, որտեղ գրկախառնության տեսարաններով պատկերներ էլ կան:): Ենթադրություններին վերջ դնելու եւ հերքում կամ հաստատում ստանալու նպատակով BRAVO.am-ը զրուցել է “կասկածյալների” հետ:):
Անաիս Սարդարյանը եւ Լեւս Դավթյանը
“Շատ ծիծաղելի է, որ նման բան են խոսում: Միանշանակ հերքում եմ եւ ասեմ ավելին՝ մենք պարզապես լավ ընկերներ ենք”,-նշել է “Քաղաքում” սերիալում Անուշկի դերակատարը: Անաիսը նաեւ հավելել է, որ ինքն ու Լեւսը համակուրսեցիներ են եղել եւ իրար ճանաչում են արդեն տասը տարի:
Անաիս Սարդարյանը եւ Լեւս Դավթյանը
“Yere1” հումորային նախագծում Սուրիկին մարմնավորող դերասանն էլ շեշտել է, թե իր բոլոր համակուրսեցիներին վերաբերվում է որպես քույրերի եւ նրանց երբեք չի սիրահարվում.“Ես եւ Անաիսը ժամանակին մտերիմ էինք: Մեր դեպքում բացի ընկերությունից, ոչինչ չի կարող լինել”:
Լեւս Դավթյանը եւ Անաիս Սարդարյանը
Լեւս Դավթյանը նաեւ նշել է` եթե նախկինում բավական հաճախ են հանդիպել, հիմա աշխատանքի պատճառով հանդիպումները քչացել են: Զրույցի վերջում էլ նա հետեւյալն է ասել.“Անաիսն իր անձնական կյանքն ունի, ես` իմ”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Brav.am/
Լուսանկարները` Անաիսի եւ Լեւսի “ֆեյսբուքյան” էջերից


×
25,809





