×


Քարդաշյանը, Շեյքը, Բեքհեմները, Lոպեսը եւ այլք մասնակցել են “Օսկար”-ի երեկույթին

 BRAVO.am-ն արդեն անդրադարձել է կինոյի աշխարհում տարվա ամենակարեւոր եւ հեղինակավոր իրադարձությանը` “Օսկար”-ին , նաեւ` մրցանակաբաշխության լավագույն եւ վատագույն զգեստները կրող աստղերին: Իսկ ի՞նչ եղավ, երբ հանրահայտ մարդիկ զգեստափոխվեցին:

Իրինա Շեյքը


 Մեծամասնությունը, ինչպես նաեւ հանրահայտ այլ հյուրեր, մասնակցել են մրցանակաբաշխության պաշտոնական "աֆթրփարթիին": "Vanity Fair" երեկույթին ներկա են եղել Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները, Թոմ Քրուզն ու Քեթի Հոլմսը, Մարիա Շարապովան, Վիլյամս քույրերը, մի շարք մոդելներ ու հայտնի այլ մարդիկ: Ջենիֆեր Լոպեսն առիթը բաց չթողեց եւս մեկ անգամ հայտնվել հանրության առջեւ իր սիրելիի` Կասպեր Սմարթի հետ:

Ռոզի Հանթինգթոն Վայթլին


Եվ ահա, նոր զգեստներ, ճոխ աքսեսուարներ, պարզապես գեղեցիկ մարդիկ. երեկույթն ընթացել է Հոլիվուդի հին օրենքների համաձայն: Ներկաները շամպայն են ըմպել, խորտիկներ համտեսել, երաժշտությունն ապահովել է դիջեյը: Հայտնիները հասարակ մահկանացուների պես շփվում էին միմյանց հետ, ուտում, ծխում եւ նույնիսկ պարում:

Վիկտորիա Բեքհեմը


“Օսկար”-ից հետո կայացած մեկ այլ երեկույթի կազմակերպիչն է հանդիսացել Էլթոն Ջոնը, այստեղ եւս աստղաբույլն անպակաս էր: Քիմ Քարդաշյանը քրոջ` Քորթնիի հետ, Բար Ռաֆայելին, Ալեսանդրա Ամբրոսիոն ու այլ աստղեր փայլել են հենց երգչի երեկույթին: 32-ամյա Քորթնին, որը հղի է, սիրով լուսանկարվել է եւս մայրանալ պատրաստվող մոդել Ալեսանդրա Ամբրոսիոյի հետ: Այդ, ինչպես նաեւ երեկույթների մյուս լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ :):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW