×


Քիմ Քարդաշյանը հայտնի ընկերների պահարաններն է “մաքրել”

Ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը զարդարել է “Success’’-ի շապիկը: Ամսագրի անունը թարգմանաբար նշանակում է հաջողություն, բայց մի շտապեք մտածել, թե գեղեցկուհին շապիկին է 72 օր տեւած ամուսնության շնորհիվ:):

Քիմ Քարդաշյանը


“Ատեք կամ սիրեք նրան, սակայն Քիմն ավելին է, քան պարբերականներ զարդարող աստղ’’,-գրում է “Businessinsider” կայքը: Իսկ Քարդաշյանին հաջողությունը սկսեց ժպտալ 2007 թվականից, երբ համացանցում հայտնվեց իր եւ ընկերոջ սեռական հարաբերությունները ցուցադրող տեսանյութը: Ավելի վաղ` 19 տարեկանում,  Քիմը “մաքրել” է հայտնի ընկերների պահարաններն ու վաճառել նրանց անպետք իրերը “eBay” կայքում:

“Աստղային” ճանապարհը նա սկսել է ռեալիթի-շոուներով, այնուհետեւ ձեռք է բերել հագուստի խանութների ցանց ամբողջ աշխարհում,  թողարկում է զարդեղենի, պայուսակների հավաքածուներ, “Kardashian Konfidential’’ հեղինակային գիրքը, “Kardashian Kolors’’ մատնահարդարման պարագաները, կոշիկների կայքի համահիմնադիր է… Այսօր Քիմն արդեն կայացած բիզնես լեդի է համարվում: Ի դեպ, սեփական դիզայնով կոշիկներից մեկը նա վերջերս նվիրել է Մեծ Բրիտանիայի դքսուհի Քեթրինին:):

Քիմ Քարդաշյանը


Քիմն այսօր համարվում է աշխարհի ամենահաջողակ կանանցից մեկը, չնայած որ վերջերս ճանաչվեց 2011-ի ամենաանդաստիարակ անձնավորությունը , հետո էլ ամերիկացիները որոշեցին բոյկոտել նրան: Սակայն այս ամենի հետ մեկտեղ Քիմը շարունակում է պահպանել 6,9 միլիոն հետեւորդների թիվը “Ֆեյսբուք”-ում եւ 11,6 միլիոնն էլ` “Թվիթեր”-ում:

“Վեց ամիսը մեկ անգամ ես ու մայրս նպատակներ ենք դնում, որոնց պետք է հասնենք: Հետո ընտրում ենք ամենից կարեւոր նպատակը եւ մտածում միայն դրա իրականացման մասին’’. Քիմի խոսքերով` սա է իր հաջողության բանաձեւը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Businessinsider

Կարդալ ավելին

Quality Sign BW