×


Քարդաշյանը խոսել է Հայաստանում նոր գաղափարի իրագործման մասին

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Երեւանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում այսօր ելույթ ունեցավ պանելային քննարկումների ժամանակ:

Նա նշեց, որ այստեղից կհեռանա Հայաստանի հետ կապված նոր գաղափարներով ու կիսվեց դրանցից մեկով:

Քիմ Քարդաշյանը


«Դա կլինի մի բան գեղեցկության ոլորտում, մեծ գաղափար, որ նախկինում չեմ արել: Եվ այդ ոգեշնչումը եկավ երեկ, երբ վարում էինք Հայաստանի փողոցներով: Մտածում եմ բուրմունք ստեղծելու մասին՝ հայկական գեղեցիկ ու անուշաբույր ծաղիկներից»,- ասել է Քիմը:

Նա հավելել է, որ այս պահին ունի 4 գաղափար, որոնցով շատ ոգեւորված է:

BRAVO.am
Լուսանկարները՝ Photolure

Կարդալ ավելին

Quality Sign BW