Քարդաշյանների մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ջանք չի խնայում հայտնի լինելու համար: Քիմ Քարդաշյանի երկու քույրերը` Քենդալ ու Քայլի Ջեններները, չեն ցանկանում ետ մնալ աստղային բարեկամից: Հիմա աղջիկերն օգտագործում են բոլոր հնարավոր ռեսուրսները նորաձեւութան աշխարհը նվաճելու համար: Աղջիկներն արդեն մասնակցում են տարբեր հեղինակավոր դիզայներների ցուցադրություններին ու նկարահանվում գովազդային հոլովակներում: Այս անգամ քույրիկները նոր ֆոտոշարք են ներկայացրել:
DuJour Magazine ամսագրի նոր ֆոտոշարքը
Քենդալ ու Քայլի Ջեններները նկարահանվել են DuJour Magazine ոճային ամսագրի համար: Լուսանկարչի դերում հանդես է եկել Բրյուս Վեբերը: Ի դեպ, ֆոտաշարքին մասնակցել է նաեւ աղջիկների աստղային մայրիկը` Քրիս Ջենները:
DuJour Magazine ամսագրի նոր ֆոտոշարքը
Ամսագրին տված հարցազրույցում աղջիկները նշել են, որ չեն պատկերացնում կյանքն առանց տեսախցիկների` ''Չենք պատկերացնում, որ կգա մի օր ու մեզ այլեւս չեն լուսանկարի: Տեսախցիկները մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել'':
Ստորեւ ներկայացնում ենք ամսագրի համար արված ֆոտոշարքը:
Bravo.am
Աղբյուրը` DuJour Magazine


×
8,007





