×


Քարդաշյանների հայկական զարդերի եւ հագուստի նախապատմությունը

Հանրահայտ ամերիկահայեր Քիմ եւ Քորթնի Քարդաշյաններն արդեն մեկնել են Հայաստանից, բայց նրանց այցի շուրջ խոսակցությունները դեռ շարունակվում են, այդ թվում քննարկվում է նաեւ քույրերի եւ նրանց երեխաների հագուկապը: Բանն այն է, որ այստեղ գտնվելու ընթացքում նրանք նախապատվություն են տվել հայկական նախշերով եւ մոտիվներով զարդերի, նաեւ կրել են հայ դիզայների հեղինակած հագուստ:

Մկրտության օրը եւ նախօրեին Քիմի ավագ դստեր` Նորթ Վեսթի պարանոցին կար հայկական զարդանախշերով վզնոց: Շուտով Սիրուշոն, իր էջում տեղադրելով Նորթի լուսանկարները, նշեց` այո՛, զարդը «Պռեգոմեշ» է:


Ըստ երգչուհու մենեջեր Նունե Խուրշուդյանի՝ զարդը Քիմին են նվիրել կազմակերպիչները դեռ 2015 թվականի այցի ժամանակ.«Հաճելի էր տեսնել, որ Քիմը պահել է զարդը, եւ երեխան այդքան կարեւոր օրը կրում էր այն: Զարդը հատուկ պատրաստվել էր Քիմի համար, այդ մոդելից վաճառքի չկա: Զարդի կենտրոնում Քիմի անվան առաջին տառն է»,-նշել է նա եւ հավելել.«Փաստորեն աշխարհի ամենանորաձեւ բալիկը երկու օր տարբեր հագուստներով կրում էր «Պռեգոմեշ»-ի զարդը»:

Գառնի այցելության ժամանակ էլ փոքրիկ Նորթը կրել է «Նարեկածին» ապրանքանիշի Վասպուրականի շարանը:

Գառնիում Քորթնի Քարդաշյանը եւս նախապատվություն էր տվել հայկականին: Պարզվում է` նրա զգեստը «The Muse» նորաձեւության տնից էր: Զգեստի հեղինակ Մանե Խաչատրյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ զգեստն ինքը չի նվիրել: Կազմակերպիչների միջոցով դիմել են իրեն զգեստ ձեւափոխելու, իսկ հետո` նոր զգեստ կարելու համար.«Դիմեցին ինձ, աշխատանք արվեց Քորթնիի զգեստի վրա, ինչը նա շատ հավանեց: Առաջարկեցին մասնակցել նախանշվող ֆոտոշարքին` որպես ոճաբան: Գծագրեցի շրջազգեստը, նրան դուր եկավ, եւ շատ հրատապ կարվեց»,- պատմեց նա:

Քորթնի Քարդաշյանը


Մանեն ասաց՝ Քորթնիի զգեստը Քիմը նույնպես հավանել է.«Երեկ չնախատեսված եւս մեկ նվեր փոխանցեցի Քիմին: Ինձ համար ամենակարեւորը նրանց գնահատականն է: Շատ գովասանքի խոսքերի եմ արժանացել Քորթնիի կողմից»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները` news.am-ի, splashnews.com, «The Muse»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին