×


Ո՞վ է դարձել կաբարեի թագուհի

Քեթի Փերիին սովոր ենք տեսնել այլմոլորակային կնոջ կերպարում` կապույտ, վարդագույն մազերով, տարօրինակ զգեստներով: Երգչուհին որոշել է զարմացնել բոլորին: “Interview” ամսագրի էջերին նա հանդես է եկել բոլորովին նոր կերպարով. Քեթին վերածվել է թագուհու, իսկ ավելի կոնկրետ` կաբարեի թագուհու:):

Քեթի Փերին


Ռետրո զգեստներ, հնաոճ սանրվածք, վառ շպար. այսպիսի Քեթիի հաստատ դեռ չեք տեսել: Բացի սեւ ու սպիտակ լուսանկարներից, որոնք էլ ներկայացնում ենք, երգչուհին հարցազրույց է տվել` խոսելով իր ապագա պլաններից, ընտանիքից, արգելքներից:

Փերին խոստովանել է, որ հիմարություն կլինի կրկնել այն հաջողությունը, որ ունեցավ իր նոր ձայնասկավառակը: Աղջկա կարծիքով` ժամանակն է նոր` նախադեպը չունեցող որեւէ բան փորձարկել:

Քեթի Փերին


“Փոքր ժամանակ ինձ արգելվում էր բարձրաձայն արտասանել Մադոննայի անունը: Ծնողներիս համար միայն այն միտքը, որ կարող եմ իր ազդեցության տակ ընկնել, սարսափելի էր”,- ասել է Քեթին եւ հավելել. “Ընտանիքս տեսնում է, որ շատ բան է փոխվել, որովհետեւ այլ կետում եմ գտնվում: Դա չի նշանակում, որ չեմ հարգում իրենց: Ես հոգ եմ տանում իրենց մասին: Ամբողջ կյանքս հենց դա եմ ուզել` ունենալ հնարավորություն ծնողներիս ապահովելու այն ամենով, ինչ հարկավոր է: Երբ հասունանում էի, բառիս բուն իմաստով, ոչինչ չունեի, եւ այն փաստը, որ հիմա կարողանում եմ օգնել հարազատներիս, իմ հանրահայտ լինելու առավելություններից է”:

Քեթի Փերին


Քեթի Փերին նաեւ երեւակայել է, թե ինչպիսին կարող է լինել 80 տարեկանում: Երգչուհին նշել է` հավանաբար բնակություն կհաստատի Ֆլորիդայում, հեծանիվ կվարի, լողափում արեւայրուք կընդունի, կապրի հարեւանի հետ եւ հեռախոսով ուտելիք կպատվիրի: “Ի դեպ, հիմա էլ այդպես եմ ապրում: Արդեն հույսս կորցրել եմ, թե տատիկիս նման կլինեմ, որն այժմ 91 տարեկան է, բայց դեռեւս սիրում է կյանքը”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը  /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW