×


Հայտնի է արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի որդու անունը :)

BRAVO.am-ն արդեն հայտնել է արքայազն Ուիլյամի եւ Քեթրին Միդլթոնի առաջնեկի լույս աշխարհ գալու բարի լուրը:): Քիչ առաջ հրապարակվել է նաեւ տղայի անունը` Գեորգ Ալեքսանդր Լուի (George Alexander Louis):

Քեթրին Միդլթոնը նորածին որդու հետ


Նորաթուխ ծնողներն իրենց որդուն աշխարհին առաջին անգամ ցուցադրել են երեկ: Մեծ Բրիտանիայի գահաժառանգին եւ նորաթուխ ծնողներին Սուրբ Մարիա ծննդատան առջեւ հավաքված հանրությունը դիմավորել է ծափահարություններով եւ ուրախության բացականչություններով: 

Մեծ Բրիտանիայի նորածին գահաժառանգը


Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը եւ Ուիլյամը պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին` նշելով, որ երջանիկ են, արքայազնը նաեւ կատակել է.“Փառք Աստծո, նրա մազերն ավելի շատ են, քան իմը:)”:

Քեյթ Միդլթոնը որդու հետ եւ արքայադուստր Դիանան որդու հետ


Նշենք, որ Ուիլյամի եւ Քեյթի որդին գահին հավակնողների շարքում երրորդն է եւ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջինն, ով կրում է Քեմբրիջի արքայազն տիտղոսը:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW