Քենդիս Սվեյնփոլը, որին կատարյալ հրեշտակ են համարում, կրկին ցուցադրել է իր սեքսուալ մարմինը` լողազգեստով նկարահանվելով վերջին անգամ: Սա դեռ չի նշանակում, որ մինչ Նոր տարի մոդելը չի հասցնի շատ անգամներ մերկանալ:):
Քենդիս Սվեյնփոլը
Գեղեցկուհին ներկայացրել է “Victoria’s Secret”-ի լողազգեստների` այս տարվա վերջին հավաքածուն: Նշենք, որ 23-ամյա Քենդիսը հարավաֆրիկյան առաջին մոդելն է, որը մասնակցել է այս բրենդի ցուցադրություններին:
“Harper’s Bazaar”-ի ընթերցողներին մոդելը եւս կհիացնի, թեեւ ոճաբան Խուան Սեբրիանը աղջկան “ստիպել” է թաքցնել “Victoria’s Secret” բրենդի ներքնազգեստը` հագնելով “Chanel”, “Christian Dior”, “Izabel Marant” եւ “Balmain” նորաձեւության տների ստեղծագործությունները:):
Քենդիս Սվեյնփոլը
Քենդիս Սվեյնփոլը մոդելի կարիերան սկսել է 15 տարեկանում: Գեղեցկուհին լուսանկարվել է “Nike”, “Diesel”, “Guess” բրենդների գովազդներում, մասնակցել է “Tommy Hilfiger”, “Dolce and Gabbana”, “Sass and Bide”, “Betsey Johnson”, “Diane von Fürstenberg” բրենդների հավաքածուների ցուցադրություններին, հայտնվել է “Elle”, “Vogue” եւ այլ ամսագրերի շապիկներին:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/BRAVO.am/
Աղբյուրը` “Victoria’s Secret”
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: