Քիմ Քարդաշյանը, որը նախորդ տարի ապրիլին քրոջ` Քլոեի եւ ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի հետ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, քիչ առաջ սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է հուշահամալիր այցից BRAVO.am-ի հեղինակած լուսանկարը եւ անդրադարձել է Մեծ եղեռնի թեմային:
«Անհավատալի է, որ մեկ տարի անցավ այն օրվանից, երբ Քլոեն, Քանյեն, Նորթը եւ ես եղանք Հայաստանում եւ այնքան բան իմացանք մեր ընտանիքի պատմության մասին: Այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է. Օսմանյան կայսրությունը 1,5 միլիոնից ավելի հայ է կոտորել: Այսօր իմ եւ միլիոնավոր աշխարհասփյուռ հայերի համար հիշատակի չափազանց կարեւոր օր է: Պիտի միասնական լինենք, որ կարողանանք օգնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,-նշել է ռեալիթի շոուների հայազգի աստղը:
Քլոե Քարդաշյանը նույնպես կոչ է արել հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը.«Նախորդ տարի հնարավորություն ունեցանք առաջին անգամ այցելել Հայաստան, եւ դա մեզ համար դարձավ կյանքը փոխող մի փորձառություն: Այդ հիշողությունները հավերժ կմնան ինձ հետ: 1,5 միլիոն կորած հոգիներ, արյունը չի ստում… Ես հպարտ եմ, որ հայ եմ: Ինձ չեն լռեցնի, եւ չեն ստիպի հավատալ, որ մեր նախնիների պատմությունները «չափազանցություններ» են»:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: