Քիմ Քարդաշյանի` ներքնազգեստների հետ ունեցած “խնդիրների” մասին վաղուց ենք պատմել. ռեալիթի շոուների աստղը երբեմն մոռանում է այն կրել, բայց ավելի հաճախ ցուցադրում է հագուստի տակից:
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը
Ամռանը մայրանալ պատրաստվող Քիմն օրերս հերթական անգամ հանրային քննարկման թեմա է դարձրել իր հագուկապը. համացանցում տարածվել են լուսանկարներ, որտեղ նա թափանցիկ սեւ ու բավական կարճ զգեստով է եւ բոլորին հնարավորություն է տալիս “հիանալ” իր բարեմասնություններով, ինչպես նաեւ գնահատել ներքնազգեստը:
Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը
32-ամյա Քարդաշյանի հագուստային նախասիրությունները կարծես դուր են գալիս սիրելիին` 35-ամյա ռեփեր Քանյե Ուեսթին, որն ուղեկցում է իր ապագա երեխայի մայրիկին, սակայն այլ կարծիքի են նորաձեւության քննադատները.“Հղի կանայք պետք է ընդգծեն իրենց կանացիությունն ու վուլգար, սեքսուալ զգեստների փոխարեն համապատասխան հանդերձանքով լինեն”:
Առաջարկում ենք կարդալ նաեւ “Քիմ Քարդաշյան VS Քեյթ Միդլթոն. նորաձեւ “կռիվ”” հրապարակումը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը՝ Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: