×


Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Հայաստան-Դանիա ֆուտբոլային խաղը:)

BRAVO.am-ն արդեն պատմել է,  որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով հաղթանակ է տարել Դանիայի ընտրանու նկատմամբ:

Քիմ Քարդաշյանը


Պարզվում է` խաղին հետեւել է նաեւ ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը:): Նա 17 միլիոն 800 հազարից ավելի հետեւող ունեցող “Twitter”-ի իր էջում գրել է “Առա՛ջ, Հայաստան"` "ռեթվիթ" անելով նաեւ օգտատերերից մեկի հետեւյալ գրառումը."Տեսա՞ք, թե ինչպես Հայաստանը 4:0 հաշվով ջախջախեց Դանիային: Աշխարհի առաջնության երազը դեռ ապրում է”:

Փոքրիկ Քիմ Քարդաշյանը


Հիշեցնենք, Կոպենհագենում տեղի ունեցած 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի երեկվա խաղում մեր հավաքականի գոլերը հեղինակել են Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը եւ Հենրիխ Մխիթարյանը:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW