Ռեալիթի-շոուների թագուհի Քիմ Քարդաշյանի համար լուսանկարվելն առօրյայի անբաժան մասն է: Ֆոտոխցիկները ֆիքսում են աղջկա գրեթե ամեն քայլը, այդքանից հետո էլ նա ուժերը չի խնայում էլ ավելի շատ լուսանկարվելու համար:):
Քիմ Քարդաշյանը
Այս անգամ գեղեցկուհին որոշել է գրավել պապարացիների ուշադրությունը վարսերի նոր գույնով: Քարդաշյանին լուսանկարել են Լոս-Անջելեսում: Առաջին հայացքից թվում է, թե Քիմը շիկահեր է դարձել, սակայն լուսանկարներն ուշադիր դիտելուց հետո ակնհայտ է դառնում, որ նա կեղծամ է կրում:
31-ամյա մեր հայրենակցուհին ինչպես միշտ գոհ է իր տեսքից, ինչը պարզ երեւում է նաեւ կեցվածքից. կիսաշրջազգեստով Քիմը դանդաղ քայլում է դեպի սեփական մեքենան` թույլ թալով պապարացիներին լուսանկարել իրեն տարբեր ռակուրսներից: Արդեն մեքենայում նա ուշադիր զննում ու հիանում է իրենով հայելու մեջ:):
Քիմ Քարդաշյանը
Ու չնայած, որ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Քրիս Համֆրիսը, հայց է ներկայացրել դատարան՝ փորձելով նախկին սիրելիից կորզել 7 միլիոն դոլար, նա անհոգ եւ երջանիկ տեսք ունի:
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ ռեալիթի-շոուների աստղը կեղծամով է ներկայանում հանրությանը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Fashiony.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: