Այս օրերին համացանցը ողողված է Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հարաբերությունների մասին պատմող նյութերով: Աստղային զույգին մոտ գտնվող աղբյուրները հայտնում են, որ 36-ամյա ռեալիթի-շոուների թագուհին որոշել է բաժանվել ռեփեր ամուսնուց, նաեւ հավելում, որ Քիմը չի շտապում սկսել գործընթացը, սակայն որոշել է պաշտոնապես դիմել այդ քայլին արդեն հաջորդ տարի:
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը
«Իհարկե, պետք է որոշ ժամանակ անցնի, բայց այն, որ Քիմն այլեւս չի ուզում շարունակել ամուսնությունը, միանշանակ է»,-նշել է աղբյուրն ու ասել, որ Քիմն անելու է հնարավոր ամեն ինչ, որ երեխաները՝ 3-ամյա Նորթն ու մեկ տարեկան Սեինթը, մնան իր խնամակալության ներքո:
Ինչպես նշվում է նյութում՝ Քիմը կտրուկ քայլերի չի դիմի քանի դեռ Քանյեի առողջական վիճակը չի բարելավվել.«Նա հրաշալի կին է, աջակցում է ամուսնուն ամեն հարցում ու նրա կողքին է այս օրերին»:
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանն՝ իրենց երեխաների հետ
Հիշեցնենք, վերջերս լուրեր էին տարածվել, որ զույգն այլեւս միասին չի ապրում: Քիմը երեխաների հետ տեղափոխվել է մոր՝ Քրիս Ջենների առանձնատուն, իսկ Քանյեն վերականգնողական բուժումից հետո վերադարձել է իրենց ընտանեկան տունը:
BRAVO.am
Աղբյուրը՝ Daily Mail


×
7,146





