×


Սերենա Ուիլյամսի եւ Ալեքսիս Օհանյանի հարսանիքին

Քիմը, Բեյոնսեն ներկա են եղել Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի շքեղ հարսանիքին

Թենիսի աստղ Սերենա Ուիլյամսը եւ ամերիկյան «Reddit» սոցիալական լրատվական կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը սիրավեպ սկսելուց երկու տարի անց ամուսնացել են, իսկ հարսանիքի ամենակարեւոր հյուրը նրանց երկու ամսական դուստրն էր` Ալեքսիս Օլիմպիան:

Հարսի զգեստը հատուկ Սերենայի համար մոդելավորել է Alexander McQueen ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Սարա Բերտոնը.«Ես սիրահարվեցի այս զգեստին` չնայած, որ իմ պլանավորածի հակապատկերն է»,-նշել է օլիմպիական չեմպիոնուհին:

Սերենա Ուիլյամսի եւ Ալեքսիս Օհանյանի հարսանիքին


Փեսան հրապարակավ սեր է խոստովանել Սերենային.«Դու լավագույնն ես ոչ միայն սպորտում, այլ նաեւ որպես մայր եւ կին: Ես այնքան ուրախ եմ, որ մենք միասին կգրենք մեր հեքիաթի նոր գլուխները: Ես անգամ չէի պատկերացնում, որ, պարզվում է, ամբողջ կյանքս սպասել եմ այս պաին: Ինչ ես արել եմ, ինչով հպարտացել եմ իմ կարիերայում եւ կյանքում այս 34 տարվա ընթացքում, խամրում են այն ֆոնին, որ մենք արեցինք այսօր: Ես այնքան շնորհակալ եւ այնքան սիրահարված եմ քեզ»,-ասել է Ալեքսիսը:

Սերենա Ուիլյամսը եւ Ալեքսիս Օհանյանն` իրենց դստեր հետ


Հարսանիքի հայտնի հյուրերի թվում են եղել Քիմ Քարդաշյանը եւ Բեյոնսեն, որոնց կտեսնեք լուսանկարներում: Ամբողջական ֆոտոշարքը, որ հրապարակել է Vogue ամսագիրը, դիտեք այստեղ:

BRAVO.am
Աղբյուրը` Vogue

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW