Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դեռ չեն ցուցադրում իրենց առաջնեկի` Նորթ Ուեսթի լուսանկարները, սակայն առավել հետաքրքրասերներն ու անհամբերները կարող են այդ բացը լրացնել` դիտելով լուսանկարիչ Էլիսոն Ջեքսոնի բեմադրած ֆոտոշարքը:
Քիմի, Քանյեի եւ նորածին Նորիի երեւակայական ընտանիքը :)
Պարոդիայի ժանրում արված լուսանկարներում ներկայացվում է, թե ինչպես է աստղային “զույգը” խնամում նորածնին: Ռեալիթի շոուների աստղին եւ ռեփերին նմանակողները ոչինչ չեն խնայում երեխային գոհացնելու համար:):
Քիմի, Քանյեի եւ նորածին Նորիի երեւակայական ընտանիքը :)
Քանյեն, ինչպես հայտնի է, նաեւ դիզայներական գործունեություն է ծավալում, եւ, իհարկե, երեւակայական ֆոտոշարքի հեղինակն այդ հանգամանքը հաշվի է առել. արդյունքը դիտեք ստորեւ:):
Քիմի, Քանյեի եւ նորածին Նորիի երեւակայական ընտանիքը :)
Ամենից զվարճալի լուսանկարներից մեկն էլ “բացահայտում” է Քիմի` հղիության ընթացքում այդքան գիրանալու պատճառը:
Քիմի, Քանյեի եւ նորածին Նորիի երեւակայական ընտանիքը :)
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
15,400






