Լոս Անջելեսում երեկ` փետրվարի 8-ին, տեղի է ունեցել տարվա երաժշտական գլխավոր իրադարձությունը: “Գրեմմի 2015”-ին ներկա են եղել Մադոննան, Լեդի Գագան, Ռիհաննան, Քեթի Փերին, Թեյլոր Սվիֆթը, Ֆարել Ուիլյամսը, Ջոն Լեջենդը, Փոլ ՄքՔարթնին, Ռիհաննան, Քանյե Ուեսթը, Բեյոնսեն, Նիկոլ Քիդմանը եւ այլ հայտնիներ, որոնց կտեսնեք ստորեւ ներկայացված լուսանկարներում:
Սեմ Սմիթը եւ Ռիհաննան
57-րդ մրցանակաբաշխությանն ամենաշատ անվանակարգերում առաջադրվել էին Սեմ Սմիթը, Բեյոնսեն եւ Ֆարել Ուիլյամսը: Նշենք, որ Սմիթը դարձել է “Գրեմմի”-ի պատմության մեջ երրորդ երգիչը, որը նոմինացվել է ամենահեղինակավոր 4 անվանակարգում` “Տարվա երգ”, “Տարվա ձայնագրություն”, “Տարվա ալբոմ” եւ “Տարվա հայտնություն”: Նախկինում դա հաջողվել էր Էմմի Ուայնհաուսին(2007) եւ Քրիստոֆեր Քրոսին(1980):
Մեդի Զիգլերը եւ Սիան
Միջոցառման ընթացքում զուգերգով են հանդես եկել Լեդի Գագան եւ Թոնի Բենեթը, Սթիվի Ուանդերը եւ Աշերը, Փարել Ուիլյամսը կատարել է “Happy” հիթը, իսկ Ռիհաննան, Քանյե Ուեսթը եւ Փոլ ՄքՔարթնին` վերջերս ձայնագրված “FourFiveSeconds”-ը:
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը
Մրցանակաբաշխությանն իր “համեստ” պահվածքով աչքի է ընկել Մադոննան: Երգչուհին ներկայացրել է իր նոր` “Rebel Heart” ալբոմից “Living for Love” երգը: Ֆոտոխցիկները ֆիքսել են Քիմ Քարդաշյան եւ Քանյե Ուեսթ, Բեյոնսե եւ Ջեյ Զի զույգերի համբույրները, իր վարդագույն զգեստով ուշադրության կենտրոնում է եղել նաեւ Ռիհաննան:
Մադոննան
Ներկայացնում ենք “Գրեմմի 2015”-ի մրցանակակիրներից մի քանիսին: Իսկ հաղթողների ամբողջական ցուցակին ծանոթացեք այստեղ:
“Տարվա ալբոմ” – “Morning Phase”, Բեք
“Տարվա երգ” – “Stay With Me”, Սեմ Սմիթ
“Տարվա ձայնագրություն” – “Stay With Me”, Սեմ Սմիթ
“Լավագույն փոփ կատարում” – “Happy”, Ֆարել Ուիլյամս
“Լավագույն փոփ ալբոմ” – “In The Lonely Hour”, Սեմ Սմիթ
“Լավագույն քաղաքային ալբոմ” – “Girl”, Ֆարել Ուիլյամս
“Լավագույն քանթրի ալբոմ” – “Platinum”, Միրանդա Լամբերտ
“Լավագույն ռոք ալբոմ” – “Morning Phase”, Բեք
“Լավագույն ռոք կատարում” – “Lazaretto”, Ջեք Ուայթ
“Լավագույն ռոք երգ” – “Paramore”, Ain't It Fun
“Լավագույն նոր արտիստ” – Սեմ Սմիթ
“Լավագույն R&B ալբոմ” – “Love, Marriage & Divorce”, Թոնի Բրեքսթոն եւ Բեյբիֆեյս
“Լավագույն R&B երգ” – “Drunk In Love”, Բեյոնսե եւ Ջեյ Զի
“Լավագույն ավանդական փոփ-ալբոմ” – “Cheek to Cheek”, Թոնի Բենեթ եւ Լեդի Գագա
“Լավագույն փոփ զուգերգ” – “Say Something”, A Great Big World եւ Քրիստինա Ագիլերա
“Լավագույն ռեփ կատարում” – “I”, Քենդրիք Լամար
“Լավագույն ռեփ զուգերգ” – “The Monster”, Էմինեմ եւ Ռիհաննա
BRAVO.am
Աղբյուրը` grammy.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: