×


Ինչո՞ւ հայ տղամարդիկ չեն ուզում քնքշել կանանց սեքսից առաջ :)

Կին-տղամարդ հարաբերություններում քնքշանքը կարեւորագույն դրսեւորումներից է: Արական սեռի ներկայացուցիչները երբեմն թյուրիմացաբար կարծում են, թե քնքշանքի ցանկացած դրսեւորում կթուլացնի իրենց տղամարդկայնությունը: Ինչպես պնդում են մասնագետները, քնքշանքը հաճույքի բանալին է, սեռական կյանքի ալֆան եւ օմեգան, որով սկսվում եւ ավարտվում է մտերմությունը:


Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանի հետ.“Մատներով, ափերով, շուրթերով մենք հաղորդում ենք զուգընկերոջը, թե նա մեզ որքան հոգեհարազատ է: Նախքան սեռական ակտի սկիզբը գգվանքները ստեղծում են հուզական յուրահատուկ տրամադրվածություն, որն առաջին հերթին անհրաժեշտ է աղջիկներին ու կանանց, քանի որ տղամարդիկ ավելի արագ են գրգռվում եւ զուտ ֆիզիոլոգիապես նման տաքացման կարիք չեն զգում”։

Նա նաեւ հետեւյալն է ասել.“Զուգընկերոջ ճարտար հպումներն արթնացնում են ննջած էրոգեն գոտիները, բարձրացնում մարմնի զգայունությունը, ուժեղացնում գրգռվածությունը։ Սեռական հարաբերությունից հետո գգվանքները զգացմունքների լավագույն վկայությունն են, իսկ եթե վերջինս, բավարարելով իր սեքսուալ պահանջները, վազում է գործերով կամ շրջվում պատի կողմն ու քնում, պետք է լուրջ մտածելու տեղիք տա”:


Հետաքրքիր փաստ է, որ հայ տղամարդիկ չեն կարողանում հաղթահարել որոշ բարդույթներ եւ, նույնիսկ զգալով, որ կինը քնքշանքի կարիք ունի, գործնականում դա չեն իրականացնում կամ քիչ են իրականացնում: 

Գաղտնիք չէ, որ կանայք ավելի լավ են տիրապետում քնքշանքի արվեստին: Մասնագետը խորհուրդ է տալիս քնքշանք նվիրելիս չշտապել. այն արագություն եւ անփութություն չի սիրում, անհրաժեշտ են հարմարավետության պայմաններ։ Ավելի լավ է ընտրել հատուկ ժամանակ, անջատել հեռուստացույցը, հեռախոսը եւ կտրվել աշխարհից:


Ահա մի քանի “բանալի”, որոնք կօգնեն հասնել հաճույքի.

Մարմնի մի մասից մի թռչեք մյուսը. դեմքից սկսելով՝  հասեք մինչեւ ոտնաթաթ:

Երկար մի շոյեք մարմնի նույն հատվածը. երկարատեւ ներգործությունից գրգռվածությունը նվազում է, նաեւ տհաճության կամ ցավի ցգացում առաջացնում:

Ընդհանուր գգվանքներ մի արեք. մի փաղաքշանքից պետք է սահուն անցնել մյուսին։

Միապաղաղությունը սպանում է ցանկությունը. աստիճանաբար փոխեք ռիթմը, սակայն ոչ չափից ավելի կտրուկ։

Մի մոռացեք, շոյելու համար հարմար է մարմնի ցանկացած մաս եւ չկան այնպիսի գոտիներ, որոնք, ինչպես ականապատ տարածքը, հարկավոր է շրջանցել։

Տղամարդուն շոյելիս չպետք է լռել, այլ շարունակ շշնջալ, թե որքան շատ եք սիրում նրան, եւ որ նա զարմանալի եւ անկրկնելի է։


Եվ ամենագլխավորը, հիշեք` մարդուն զգայական բավականություն պարգեւելու համար միայն տեխնիկան բավական չէ։ Բացի տեսական գիտելիքներից եւ հմտությունից, գգվանքի համար անհրաժեշտ է այն, ինչ  չի կարելի սովորել։ Դա մոգությունն է, որ բխում է սրտից, իսկ եթե նա սիրում է, ստույգ գիտի` ինչ եւ ինչպես անել:

Տեքստը` Ա.Կ.-ի/Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW