×


“Քույրը” սերիալից Աննան` հարեւանների կոտրված պատուհանների մեղավոր :)

BRAVO.am-ը զրուցել է “Քույրը” հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու` Սառայի դերակատար Աննա Մովսեսյանի հետ: 20-ամյա դերասանուհին իր ստեղծագործական ու անձնական կյանքից մի շարք մանրամասներ է պատմել:):

"Քույրը" սերիալում Սառայի դերակատար Աննա Մովսեսյանը


Մանկությունից շատ վառ ու լավ հուշեր ունեմ: Ասում են` աղջկա համար չափից ավելի չար եմ եղել:): 

Շատ ակտիվ երեխա եմ եղել, սիրել եմ բակային բոլոր խաղերը: Հաճախ ֆուտբոլ եմ խաղացել` դառնալով հարեւանների կոտրված պատուհանների մեղավորը:

Մեծացել եմ մայրիկիս եւ տատիկիս հետ, եղել եմ ընտանիքի միակ եւ սիրելի երեխան:

"Քույրը" սերիալում Սառայի դերակատար Աննա Մովսեսյանը


Հայրս իր երկրորդ կնոջից երկու զավակ ունի, որոնց հետ շատ  մտերիմ եմ:

Սովորել եմ Երեւանի թիվ 148 դպրոցում: Սիրում, հիշում եւ հաճախ այցելում եմ ուսուցիչներիս: Բարձր առաջադիմություն ունեցել եմ հիմնականում հումանիտար առարկաներից:

Չեմ կարող ասել, թե երազել եմ դերասանուհի դառնալու մասին` վստահ եմ եղել, որ դառնալու եմ:

"Քույրը" սերիալում Սառայի դերակատար Աննա Մովսեսյանը


Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ ընդունվելն ինքնաբերաբար ստացվեց: Ծնողներս սկզբնական շրջանում դեմ էին իմ որոշմանը, սակայն հետո համակերպվեցին: 

Միշտ հետեւում եմ համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններին` Ռոբերտ Դե Նիրո, Ալ Պաչինո, Պենելոպե Քրուզ…, հիանում եմ մեր մեծերով` Մհեր Մկրտչյան,  Սոս Սարգսյան, Բաբկեն Ներսիսյան, Վահրամ Փափազյան, Գալյա Նովենց..:

Սուտ կլինի, եթե ասեմ, որ չեմ ցանկացել լինել “Քույրը” սերիալի գլխավոր հերոսուհու` Սառայի դերում:  Իսկ ցանկությունս իրականություն դարձավ շատ պարզ` եկա, մասնակցեցի քասթինգի ու ընտրվեցի:

"Քույրը" սերիալում Սառայի դերակատար Աննա Մովսեսյանը


Սառայի եւ իմ միջեւ կան նմանություններ: Ես էլ եմ համառ, միշտ հասնում եմ ուզածիս: 

Երկար մտածեցի, թե Սառայի բնավորության որ գիծը չեմ հավանում ու չգտա պատասխանը:

Ֆիլմի անոնսում  պարուհին ես եմ. ժամանակին պարով զբաղվել եմ, հիմա`ոչ:

"Քույրը" սերիալում Սառայի դերակատար Աննա Մովսեսյանը


Սկզբում բավական ծանր էր աշխատանքային գրաֆիկը, հիմա ավելի թեթեւ է: Ազատ ժամանակս անցկացնում եմ ընկերներիս հետ: Մեզ հաճախ կարելի է տեսնել երեւանյան տարբեր թատրոններում:

Սիրում եմ քաղաքս, հաճախ եմ զբոսնում` չընտրելով հատուկ որեւէ վայր:

Ազատ ժամանակիս մի մասն էլ տրամադրում եմ ընթերցանությանը: Վերջինը կարդացել եմ Էրիկ-Էմանուել Շմիթի “Օսկարը եւ վարդագույնով տիկինը” գիրքը: Վերջերս համացանցում նայել եմ գրքի բեմականացումն ու հիացել Ալիսա Ֆրեյդլիխի խաղով:

Երջանիկ եմ, երբ հարազատներիս հետ եմ ու զբաղվում եմ իմ սիրած գործով:

Երբեք  չեմ ասում` երբեք:

Միշտ փորձում եմ դիմացինի մեջ մարդկային արժեքներ տեսնել:

"Քույրը" սերիալում Սառայի դերակատար Աննա Մովսեսյանը


Առաջին սեր … ( ժպտում է-հեղ.):

Թե ինչ է սերն ինձ համար, թող միայն ես իմանամ:

-Գտե՞լ ես քո միակին:

-(Ժպտում է.-հեղ.):

Եթե սիրում ես, հանուն սիրելիիդ պետք է պատրաստ լինես ամեն ինչի: Ես այդպես կվարվեի:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Աննա Մովսեսյանի անձնական արխիվից, Կարեն Դավթյանի եւ Սերյոժա Պողոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին