×


Քրիստեն Ստյուարտ VS Շարլիզ Թերոն. “Դերասանությունը սեքսի նման է”

Քննադատները նշում են, թե դերասանուհիներ Քրիստեն Ստյուարտն ու Շարլիզ Թերոնը կարմիր գորգի վրա մայրիկի եւ դստեր տպավորություն են թողնում, “Interview’’-ի նոր համարն էլ եկել է հերքելու այդ կարծրատիպը: Երկու դերասանուհին ամսագրի համար արված ֆոտոշարքում ներկայանում են ուժեղ, անկախ եւ իշխանություն ունեցող կանանց կերպարով: Մուգ կարմիր շրթներկ, բարձրակրունկ կոշիկներ, ծխախոտ. աղջիկները “կրակի հետ են խաղում’’:):

Շարլիզ Թերոնը


Բացի ֆոտոսեսիայից, գեղեցկուհի դերասանուհիները հարցազրույց են տվել՝ պատմելով անձնական կյանքից որոշ մանրամասներ: Քրիստեն Ստյուարտը խոսել է Շարլիզ Թերոնի մասին. “Նա նման չէ ինձ երբեւիցե հանդիպած որեւէ մեկին: Երբ սենյակ է մտնում, հայացքները միանգամից սեւեռվում են իր վրա: Գրողը տանի, նա կինոաստղ է: Մենք միայն մի հարցում ենք նման. երկուսս էլ կարող ենք մինչեւ գիտակցություն կորցնելն աշխատել պահանջվող արդյունքը ստանալու համար: Հիմնականում դերասաններն այդպիսին չեն. նրանց հարմարավետություն է պետք’’:

Քրիստեն Ստյուարտն ու Շարլիզ Թերոնը


Քրիստեն Ստյուարտն անդրադարձել է նաեւ իր ինքնամփոփ, փակ լինելուն. “Շատ մարդիկ կարծում են, թե անզգա եմ, նույնիսկ` անշնորհակալ, որովհետեւ սովոր են տեսնել, թե ինչպես են մյուս դերասանները պատմում իրենց մասին հեռուստատեսությամբ: Ես չեմ սիրում անիմաստ խոսել, կատակներ անել: Մի անգամ Ջոան Վուրվարդն ասել է, որ դերասանությունը սեքսի նման է, պետք է զբաղվել եւ ոչ թե խոսել դրա մասին’’:

Շարլիզ Թերոնը


Շարլիզ Թերոնն իր հերթին խոսել է երեխայի որդեգրման մասին. “Միշտ էլ ցանկացել եմ երեխաներ ունենալ եւ գիտեի նաեւ, որ որդեգրելու եմ: Մայրս վերջերս մի նամակ էր գտել, որը ես գրել եմ ութ տարեկանում՝  խնդրելով ինձ մանկատուն տանել, որպեսզի երեխա որդեգրեմ: Եթե երեխա եմ որդեգրել, չի նշանակում, թե սեփական երեխաներ չեմ ունենալու, ուղղակի դրա համար այժմ հարմար պահ չէ’’:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW