Քրիստինե Պեպելյանը մայիսին ներկայացրեց իր նոր` “Մեծ սեր” երգի տեսահոլովակը , հիմա էլ ստեղծագործական առումով անելիքն այնքան շատ է, որ չի հասցրել մտածել ամառային հանգստի մասին.“Բացի այդ, օդի ջերմաստիճանն էլ դեռ շատ չի բարձրացել:)”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին:
Քրիստինե Պեպելյանը
Նրա խոսքով` ճանապարհորդության մեկնելու ժամանակ, ամենայն հավանականությամբ, կգտնի.“Նախընտրում եմ ծովափնյա հանգիստը, որովհետեւ ավազը, ջուրն ու արեւը մեր սպառած էներգիան վերականգնելու հատկություն ունեն: Հանգստի ժամանակ իսկապես հանգստանում եմ. արշավների, ավելի ակտիվ զբաղմունքների կողմնակից չեմ”:
Քրիստինե Պեպելյանը
Երգչուհին նաեւ նշեց, թե հանգստի նպատակով որ երկրներում դեռեւս չի եղել.“Շատ կցանկանամ ուղեւորվել Բրազիլիա եւ Ավստրալիա: Այս վայրերում դեռեւս չեմ եղել:
Մեր աշխատանքը հնարավորություն է տալիս շատ շրջագայել. երբ որեւէ վայր եմ մեկնում, հնարավորության դեպքում հաջորդ անգամ այնտեղ լինում եմ արդեն հանգստանալու նպատակով: Աստված առաջ, տեսնենք, թե այս անգամ որտեղ կհանգստանամ”:
Քրիստինե Պեպելյանը
Քրիստինե Պեպելյանը մեզ հետ զրույցում ասել է, որ նախընտրում է հանգստանալ ընկերների հետ, որովհետեւ համոզված է` նրանց հետ ժամանակն ավելի ուրախ ու հետաքրքիր է անցնում:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: