×


Քրիստինե Պեպելյանը, Հռիփսիմե Հակոբյանը եւ մի շարք պարուհիներ` Վիկա Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձին :)

“Ամարաս”-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը փետրվարի 15-ին իր աշխատանքի վայրում նշել է 28-ամյակը: BRAVO.am-ը երեք տարի առաջ իր ընթերցողներին ներկայացրել էր պարուհու ծննդյան տարեդարձի մեծ խնջույքի մանրամսները, իսկ այս անգամ հոբելյարի համար տոն էին կազմակերպել իր խմբի աղջիկները, աշակերտներն ու ընկերուհիները` դիմավորելով փուչիկներով, ծաղիկներով ու նվերներով:

Վիկա Մարտիրոսյանը դարձել է 28 տարեկան


Երգչուհիներ Քրիստինե Պեպելյանն ու Հռիփսիմե Հակոբյանը եւս հյուրընկալվել են պարի ստուդիայում ու շնորհավորել իրենց ընկերուհուն: “Քանի որ մեծ խնջույք չէի ուզում կազմակերպել, խմբիս աղջիկները որոշեցին անակնկալ մատուցել: Ողջ օրը ստացել եմ զանգեր այն մարդկանցից, որոնց հետ աշխատել եմ: Շատ եմ սիրում իմ ծննդյան օրը, պարզապես այս տարի աշխատանքս այնքան շատ է, որ գերհոգնած եմ: Երկու օր առաջ տեսահոլովակի նկարահանում ունեինք, հետո` համերգ, հիմա նորից պարի փորձ ենք անում: Ծննդյանս օրը Մարտին Մկրտչյանի տեսահոլովակի պարն էի բեմադրում. բուռն աշխատանքային շրջան է”,-մեզ հետ զրույցում հայտնել է Վիկա Մարտիրոսյանը:

Քրիստինե Պեպելյանը եւ Վիկա Մարտիրոսյանը


Պարուհին նաեւ նշել է, որ “Ամարաս”-ն օրեր առաջ նկարահանվել է Վախթանգ Խաչատրյանի տեսահոլովակում: Երիտասարդ երգիչը պարի դասերի է հաճախել ու նկարահանման հրապարակում կիրառել սովորածը: “Երգը դիսկո ոճում է: Նկարահանումներն անցել են ժամանցի համալիրներից մեկում եւ արտադրամասում, կրկին մեր ոճի պար ենք բեմադրել: Տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է, պրեմիերան կլինի մոտ 20 օրից”, - ասել է Վիկան` ավելացնելով, որ պարբերաբար կներկայացնեն խմբի նոր աշխատանքներն ու երգիչների հետ   համագործակցությունները:

“Ամարաս”-ի պարուհիները նկարահանվել են Վախթանգ Խաչատրյանի տեսահոլովակում


BRAVO.am
Լուսանկարները` Վիկա Մարտիրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW