×


Քրիստինե Պեպելյանը, Միհրան Ծառուկյանը, Հռիփսիմե Հակոբյանը եւ ուրիշներ` Վիկա Մարտիրոսյանի դստեր տարեդարձին

Ապրիլի 23-ին “Ամարաս” պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը երեւանյան ռեստորաններից մեկում մանկական տոն էր կազմակերպել իր դստեր 3-ամյակի առթիվ` հրավիրելով մուլտֆիլմերի հերոսների, ծաղրածուների եւ միայն իգական սեռի ներկայացուցիչների: Նարինե Փաշինյանին կամ ինչպես նրան դիմում են` Նանային շնորհավորելու էին եկել հարազատները, Վիկա Մարտիրոսյանի երգչուհի ընկերուհիները, “Ամարաս”-ի պարուհիները, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Վիկա Մարտիրոսյանի դստեր ծննդյան տարեդարձին

Վիկա Մարտիրոսյանը, Հռիփսիմե Հակոբյանը եւ փոքրիկ Նանան


Վիկա Մարտիրոսյանի խոսքով` Նանան երկու շաբաթ սպասել է իր ծննդյան օրվան. “Ամեն օր ինձ հարցնում էր` “Այսօ՞ր է իմ “Happy to You”-ն”, մանկապարտեզից ընկերուհիներին էր հրավիրել տարեդարձին: Մինչեւ երեկույթն էլ քնել էր` ասելով` “Պառկեմ քնեմ, որ ծնունդիս քունս չտանի”:)”:

Քրիստինե Պեպելյանը եւ Վիկա Մարտիրոսյանը


“Ամարաս”-ի գլխավոր պարուհին մեզ հետ զրույցում նշել է, որ աղջկա ծննդից հետո մեծ ոգեւորությամբ պատրաստվում է նրա տարեդարձին, իսկ իր ծննդյան օրերը հատուկ չի նշում.“Արդեն երկու տարի է` աշխատանքի վայրում պարուհիներս են կազմակերպում… Ես անհամբերությամբ սպասում եմ աղջկաս տոնին”:

Վիկա Մարտիրոսյանն ու դուստրը` Նանան


Փոքրիկ հոբելյարը տարեդարձի առթիվ բազմաթիվ նվերներ է ստացել. հայրիկն իր համար հեծանիվ է գնել, տատիկներից զարդեր է ստացել.“Նաեւ քույրիկ ու եղբայր է նվեր ուզում, միանգամից ու հենց հիմա:): Խնդրել ենք, որ մի քիչ սպասի, բայց միայն ապերիկի, առաջ Աստված”:

Վիկա Մարտիրոսյանը դստեր հետ եւ Միհրան Ծառուկյանը


3-ամյա Նանան շատ է ցանկացել, որ իր ծննդյան տարեդարձին երգի իր սիրելի երգիչ Միհրան Ծառուկյանը, որն էլ միացել է խնջույքին.“Առանց իր տատիկների ծնունդը չէր պատկերացնում, ուզում էր` հայրն էլ կողքին լինի, բայց միայն աղջիկներով ենք նշում: Շատ ուրախ է, որ մուլտֆիլմերի հերոսներն իր հետ էին, հատկապես սիրում է Մաշային եւ արջին, բայց այս անգամ Մաշային անտեսել էի, որովհետեւ Նանան արդեն Մաշա է դարձել: Նաեւ շատ է սիրում “Դե, սպասիր” մուլտֆիլմը, բայց ասաց. “Մամ, պագաձիին չկանչես, որովհետեւ տեսնեմ, կվախենամ”:)”:

Վիկա Մարտիրոսյանի դստեր ծննդյան տարեդարձին


Նանան երբեմն մասնակցում է մայրիկի պարի դասերին, բայց Վիկա Մարտիրոսյանն այնքան էլ չի ուզում, որ դուստրը պրոֆեսիոնալ պարուհի դառնա.“Մեր մասնագիտությունը Հայաստանում շատ գնահատված չէ, չնայած` արդեն վախենում եմ ոչ ասել, քանի որ ճկուն է եւ լավ լսողություն ունի. կուզեմ` երգչուհի դառնա”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին