BRAVO.am-ը ներկայացնում է Քրիստինե Պեպելյանի` ծաղկած այգում օրեր առաջ արված ֆոտոշարքը, որի հեղինակը լուսանկարիչ Արթուր Հովակիմյանն է: Երգչուհին դիզայներ Արեւիկ Սիմոնյանի, դիմահարդար Ագա Քանքանյանի եւ վարսահարդար Հասմիկ Խառատյանի խորհրդով ընտրել է այգուն ու ծաղիկներին համապատասխան կերպար:
Քրիստինե Պեպելյանը
“Ուզում էինք գարնանային թեթեւ կերպար ստանալ: Տարվա այս եղանակը շատ եմ սիրում, ես էլ գարնան ծնունդ եմ: Միշտ ցանկացել եմ ծաղկած այգում լուսանկարվել, եւ քանի որ այս շրջանը կարճ է տեւում, սպիտակ ծաղիկներն էլ շուտ են թափվում, պետք է հասցնեինք: Երբ այգին տեսա, ծաղիկներն ամբողջովին բացված չէին… Երկու օր սպասելուց հետո ստացվեց իմ պատկերացրած ֆոտոշարքը”,-մեզ հետ զրույցում պատմել է նա:
Քրիստինե Պեպելյանը
Քրիստինեն այս գարնան ընթացքում մի քանի օրով մեկնել է Միացյալ Նահանգներ` իր ամերիկյան համերգի հետ կապված գործնական հանդիպումների, առաջիկայում` ապրիլի 20-ին, կմասնակցի Մոսկվայում կայանալիք “Արմենիա”, իսկ մայիսի 18-ին` “Տաշիր” մրցանակաբաշխություններին.“Դեռ չգիտեմ` ինչ անվանակարգերում եմ ընդգրկված, միայն հստակ գիտեմ, որ “Արմենիա” մրցանակաբաշխությանը տիկին Ֆլորա Մարտիրոսյանին հետմահու շնորհվելու է “Կարոտ” մրցանակ, իսկ մեր դուետը ներկայացվելու է շատ հետաքրքիր տարբերակով”:
Քրիստինե Պեպելյանը
Ի դեպ, ապրիլի 22-ին Քրիստինեի ծննդյան տարեդարձն է: Երգչուհին դեռ չգիտի` որտեղ կլինի եւ ինչպես կնշի.“Դեռ ոչինչ չեմ պլանավորել: Այս շրջանում այնքան շատ են ստեղծագործական անելիքներս, որ տարեդարձիս դեռ չեմ տրամադրվում”:
Երգչուհին շուտով կներկայացնի նոր երգեր, որոնց մասին BRAVO.am-ն արդեն պատմել է:
BRAVO.am
Լուսանկարները` Արթուր Հովակիմյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: