×


Քրիստինե Պեպելյանի եւ Արամ Գինոսյանի “Սերը կա”-ն` շուտով :)

2013-ի աշնանը, երբ Քրիստինե Պեպելյանը որպես մարզիչ մասնակցում էր “Հայաստանի ձայնը 2” հեռուստանախագծին, իր թիմից Արամ Գինոսյանին խոստացավ միասին զուգերգ կատարել: Մեկ տարի անց նրանք ձայնագրել են “Սերը կա” վերնագրով նոր երգ, որը կներկայացնեն տեսահոլովակով:

Քրիստինե Պեպելյանը


“Դեռ կույր լսումների ժամանակ Արամն ինձ համար ամենատպավորիչ մասնակիցներից էր: Հետո դժվարությամբ նրան հանեցի իմ թիմից, որովհետեւ ձայնային լավ տվյալներով շնորհալի տղա է, բայց իրավիճակն այնպիսին էր, որ մեկը պետք է մնար, մյուսը` հեռանար: Ընտրեցի Լեոնային, իսկ Արամին խոստացա այս դուետը: Առաջինը Շուշան Պետրոսյանն էր, որ իր մասնակցին զուգերգ խոստացավ, ես էլ որոշեցի շարունակել այդ լավ ավանդույթը”,-BRAVO.am-ին պատմել է երգչուհին:

Տեսահոլովակը նկարահանվել է Երեւանի նախկին Կենտրոնական հանրախանութում (“Մանկական աշխարհ”), ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը.“Սյոմայի հետ երկար տարիներ մտերիմ ենք, բայց մեր առաջին համատեղ աշխատանքն է: Իմ ամենահանգիստ նկարահանումներից մեկն է եղել”,-նշել է Քրիստինեն:

Արամ Գինոսյանը եւ Քրիստինե Պեպելյանը


“Սերը կա” մեղեդային երգի երաժշտության հեղինակը երգչուհին է, խոսքերը գրել է նրա մի շարք երգերի բառերի հեղինակ Անահիտ Մխիթարյանը, գործիքավորումն արել է Արմեն Սարգսյանը` Բրդեն.“Երգի թեման որոշվել է խոսքերի հեղինակի ցանկությամբ. գրել է այն, ինչ զգացել է: Վստահել եմ նրա ընտրությանը, Սյոման էլ շատ է հավանել երգը”:

Տեսահոլովակում երգչուհին կներկայանա երկու զգեստով, որոնք կարվել են Անահիտ Սիմոնյանի նորաձեւության սրահում, նրա վարսահարդարումն ապահովել է Հասմիկ Խառատյանը, դիմահարդարումը` Ագա Քանքանյանը:

Քրիստինե Պեպելյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Քրիստինեի խոսքով` “Հայաստանի ձայն”-ի մյուս մասնակիցների հետ շարունակում է շփվել ու կապ պահպանել, բայց դեռեւս այլ համագործակցություն նախատեսված չէ. “Եթե ինչ-որ հարցով կարողանում եմ օգտակար լինել, սիրով օգնում եմ: Օրինակ` երբեմն իմ երգերի գործիքավորումներն են ուզում, որ տարբեր միջոցառումներին կատարեն”:

“Սերը կա” տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 5-ին:

BRAVO.am
Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW