×


Քրիստինեն, Սոֆին, Միհրանը, Անդրեն, Արամեն, Հասմիկը եւ ուրիշներ` “Top 10” մրցանակաբաշխությանը

Դեկտեմբերի 28-ին Գաբրիել Սունդուկյանի անվան մայր թատրոնում տեղի է ունեցել 8-րդ “Top 10” մրցանակաբաշխությունը: Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Sigma TV”-ի հիթ-շքերթն ամփոփել է տարվա ընթացքում ամեն ամիս առավելագույն ձայներ ստացած տեսահոլովակների վարկանշային արդյունքները: 

Քրիստինե Պեպելյանը


Համերգին ձայնասկավառակի տեսքով մրցանակներ են ստացել ու երգել Անդրեն, Ռազմիկ Ամյանը, Սոֆի Մխեյանը, Հասմիկ Կարապետյանը, Զարուհի Բաբայանը, Քրիստինե Պեպելյանը, Միհրան Ծառուկյանը, Նարեկ Բավեյանը, Արամեն, Արման Հովհաննիսյանը, Արմոն ու Գեւորգ Մարտիրոսյանը, Սիլվա Հակոբյանը, Լայանան եւ այլք, որոնց կգտնեք լուսանկարներում:

Սիլվա Հակոբյանը


“Դդմաջազ”-ի համար հատուկ մրցանակի է արժանացել “Գոհար” համույթը, որը 2011 թվականի մայիսի 28-ին կայացած երեւանյան համերգից հետո շրջագայել է Արգենտինայում, Ուրուգվայում ու այլ շատ երկրներում: 

Ռազմիկ Ամյանը


Հատուկ մրցանակ է ստացել նաեւ Ռազմիկ Ամյանը` “Եռագույն” երգով ու տեսահոլովակով դարերից եկող խորհրդանիշները պահպանելու համար. “Ամենամեծ շնորհակալությունս հանդիսատեսինն է, որ ակտիվ քվեարկում են, գնահատում ու ծափահարում”,-բեմից ասել է երգիչը:

Lazzaro-ն եւ Սոֆի Մխեյանը


Հաջորդ հատուկ մրցանակը Սոֆի Մխեյանինն էր` “Հայաստանի երգը” հայրենասիրական երգի ու տեսահոլովակի համար: Երգչուհին պարգեւատրվել է նաեւ “2012” երգի համար, որի անգլերեն տարբերակը կատարել է համերգին. “Միշտ հաճելի է գնահատված լինել: Երբ “2012”-ի տեսահոլովակը հայնտվեց համացանցում, մեկ ժամ հետո այնպիսի քննարկում սկսվեց, որ այդպիսի արձագանքից նույնիսկ երջանկության արցունքներ ունեցա: Շնորհակալ եմ ինձ հետ աշխատող թիմին”:

Հասմիկ Կարապետյանը


“Top 10”-ին ներկա բոլոր երգիչները չեն մոռացել շնորհակալություն ասել իրենց երգերի հեղինակներին, գործիքավորողներին, տեսահոլովակների ռեժիսորներին եւ հանդիսատեսին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW