«Օպերա Վիվա»` այսպես է կոչվում «ԱԶԴ» ընկերության նոր նախագիծը, որի նպատակն է մատուցել դասական ստեղծագործությունները մատչելի, հաճելի եւ ժամանցային տարբերակով` հասարակությանը մոտեցնելով որակյալ երաժշտությանը:
Ալին Գոյանը
Դասական երգիչները հայտնի եւ սիրված ստեղծագործությունները կկատարեն ինչպես համերգասրահներում, այնպես էլ ակումբներում: Նախագիծը միավորել է երիտասարդ կատարողների, որոնց թվում են Հայկ Թոնգուրյանը(տենոր), Ալին Գոյանը(սոպրանո), Վիգեն Ահարոնյանը(բարիտոն),Խաչիկ Բեկյանը(բաս), Հասմիկ Հարությունյանը(սոպրանո):
Հասմիկ Հարությունյանը
Ծրագրում ընդգրկված են դասական հայտնի ստեղծագործություններ, նեապոլիտանական եւ իտալական երգեր (“Caruso”, “O sole mio”, “Non ti scordar di me”, “Torna a Surrineto”, “Adagio”), ռուսական եւ հայկական սիրված ռոմանսներ (Ա.Բաբաջանյան, Վ.Կոտոյան), Կոմիտասի երգերից պապուրի բոլոր մասնակիցների կատարմամբ, հանրահայտ օպերային արիաներ (Ռիգոլետո, Տրավիատա):
Վիգեն Ահարոնյանը
Ստեղծագործություններն ընտրված են այնպիսի տրամաբանությամբ, որպեսզի հետաքրքիր լինեն ինչպես ամենաքմահաճ ունկնդրին, այնպես էլ նրանց, ովքեր դասական համերգների քիչ են հաճախում:
«Օպերա Վիվա» նախագծի առաջին համերգը կկայանա հուլիսի 9-ին` «Մեցցո» ակումբում:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: