×


Ֆաինա Հարությունյան.«Մենք նրան շատ ենք սպասում»

Ֆաինա Հարությունյանի եւ օպերատոր Արտյոմ Աբովյանի ընտանիքում շուտով կլսվի մանկան ճիչ: Հղիության վերջին շրջանում գտնվող դիզայները պատասխանել է ապագա փոքրիկին վերաբերող BRAVO.am-ի հարցերին, նաեւ լուսանկարվել է մեր նոր ֆոտոշարքում:

Ֆաինա Հարությունյանը


Քանի որ ապագա մայրիկն աշխատանքային դադար չի վերցրել, նրան լուսանկարել ենք իր աշխատավայրում.«Նոր կարգավիճակս չի խանգարում, ավելին` այժմ ուժերս կրկնապատկվել են: Շատ պլաններ կան, մեր թիմն էլ անընդհատ նոր մտքեր է ունենում, որոնք փորձում ենք իրագործել»:

Ֆաինան ամուսնուն դուստր կպարգեւի.«Շատ ուրախ ենք, որ աղջիկ ենք ունենալու: Սեռն էական չէր, կարեւորը` առողջ երեխա լինի: Մենք նրան շատ ենք սպասում»,-ասել է դիզայները:

Ֆաինա Հարությունյանը


Նա նշել է, որ աղջկան դիմելու իր ձեւն ունի.«Բայց դա այնքան իմն է, որ չեմ ցանկանա ասել: Ինչպես բոլոր մամաները, ես էլ խոսում եմ փոքրիկիս հետ»:

Առաջնեկի անվան ընտրության հարցում ամուսինները դեռեւս չեն կողմնորոշվում, իսկ խնամքի համար անհրաժեշտ իրերն արդեն ձեռք են բերել.«Երեխայի համար գնումներ անելն աշխարհի ամենալավ շոփինգն է: Նաեւ շատ նվերներ ենք ստացել, իսկ ավելի ուշ, երբ կտեսնեմ աղջկաս, ինքս էլ հագուստներ կկարեմ իր համար:)»:

BRAVO.am-ը թեթեւ ծննդաբերություն եւ առողջ բալիկ է մաղթում Ֆաինային:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW