«Ալիսան հրաշքների աշխարհում» ցուցադրությունը երեկ մեկ հարկի տակ էր հավաքել Սեդա Սերոբյանին, Շուշան Երիցյանին, Էռա Դաշտոյանին եւ այլ մոդելների, որոնք ներկայացրել են դիզայներ Ալիսա Հարությունյանի նոր հավաքածուն:
Ալիսա Հարությունյանը եւ միջոցառման փոքրիկ մասնակիցը
Միջոցառումը բաղկացած էր երկու մասից. սկզբում աղջիկները հանդես եկան կոկտեյլային հագուստներով, որին հաջորդեց երեկոյան եւ հարսանյաց զգեստների ցուցադրությունը: Երեկոյի երաժշտական մասն իր կատարումներով ապահովել է Անահիտ Շահբազյանը:
Աննա Գրիգորյանը` եղբոր հետ
Մինչ մոդելները կպատրաստվեին իրենց երկրորդ մուտքին, հանդիսավար Տիգրան Հարությունյանը փոքրիկ խաղարկություն անցկացրեց ներկաների շրջանում: Հաղթող ճանաչվեց մոդել-դերասանուհի Աննա Գրիգորյանը, ում առաջարկած կարգախոսն էլ արժանացավ ամենաբուռն ծափերին:
Շուշան Երիցյանը
Ի դեպ, պոդիումով քայլել է նաեւ դերասանուհի Լիա Զախարյանը: Դիզայներ Ալիսա Հարությունյանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ ցուցադրությունն ավելի հետաքրքիր եւ ինքնատիպ դարձնելու համար է ընտրել ոչ պրոֆեսիոնալ մոդելի. «Լիան ներկայացավ մեր փոքրիկ մոդելի հետ: Նա իմ ընկերուհին է, ու բազմիցս համագործակցել ենք»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: