×


Ալլա Գրիգորյան

Ալլա Գրիգորյան

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է “Միսիս Տիեզերք-2010”-ին :) Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում օգոստոսին կայացել է “Միսիս Տիեզերք-2010” գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը։ Հայաստանն այս տարի առաջին անգամ  է մասնակցել մրցույթին, մեր երկիրը ներկայացրել է 35-ամյա մանեքենուհի Ալլա Գրիգորյանը: 22 մասնակիցներ մեկ շաբաթվա ընթացքում պայքարել են “Միսիս Տիեզերք” տիտղոսին արժանանալու համար: :) Նրանք մասնակցել են ընդունելությունների ու բարեգործական ակցիաների, այցելել են մանկատուն ու սովորել հին պարեր, եւ այդ ամենը՝ ժյուրիի վերահսկողության ներքո։ “Միսիս Տիեզերք-2010” Հայ գեղեցկուհին եզրափակչի օրը` օգոստոսի 21-ին, ոչ միայն ստացել է 4-րդ “Վիցե” տիտղոսը, այլեւ նշել է իր ծննդյան 35-ամյակը:). “Առաջին անգամ էր, որ ծննդյանս օրը հարազատներիս հետ չէի: Ինձ տորթ նվիրեցին, մրցույթի կազմակերպիչները շնորհավորեցին, մրցութային շատ հետաքրքիր մթնոլորտում շնորհավորանքներ ստացա”: Գեղեցկուհիները ծանոթացել են Լիտվայի մշակույթի նախարարի հետ, շրջել են Լիտվայի քաղաքներով. “Առաջին օրն ինքներս մեզ ներկայացրինք, կոնֆերանսի մասնակցեցինք, որը կանանց թրաֆիքինգի մասին էր: Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ ճառ էր պատրաստել իր երկրի վիճակագրության մասին: Իմ ելույթը կազմելու համար ես ինտերնետից էի օգտվել ու որոշակի տվյալներ հանել”: Alla Grigoryan Ալլան նշում է, որ օրակարգը շատ հագեցած է եղել, ազատ ժամանակ գրեթե չի եղել. “Մանկատան երեխաների հետ հանդիպեցինք, ով ինչ կարող էր` նվեր էր տարել նրանց, երեխաներն էլ մեզ համար երգում էին, հետո ընտրում, թե որ մոդելին են ուզում նկարել: Շատ զգացված էի, երբ փոքրիկ տղան ասաց, որ “Արմենիային” է ուզում նկարել: :) Ժյուրիի համար դա էլ նշանակություն ունի, թե երեխաներն ում են ընտրում”: Ալլա Գրիգորյանի համար սա առաջին “Միսիս” մրցույթը չէ. :) նախորդ տարվա դեկտեմբերին Կանարյան կղզիներում մասնակցել է “Միսիս Ինֆինիտի” մրցույթին ու ընդգրկվել լավագույն հնգյակում. “Միսս եւ միսիս մրցույթներն իրարից բավականին տարբերվում են: Հաշվի առնելով, որ միսիս տիտղոսակիրն ամուսնացած է, նա պետք է լինի ավելի տարիքով, կայացած, ցանկալի է, որ երեխաներ ունենա, հաշվի են առնում գիտելիքները, մակարդակը, պահելաձեւը, անցած ճանապարհը, մի խոսքով` մասնակիցներն ամեն րոպե ժյուրիի ուշադրության կենտրոնում են”: Alla Grigoryan Նույնիսկ անզգույշ խոսքը կամ կատակը կարող է բացասաբար ազդել մասնակցի վրա. “Մի տհաճ դեպք պատահեց Գերմանիայի աղջկա հետ: Նա առողջական խնդիրների պատճառով երեխա չուներ, դա նրա համար շատ ցավոտ թեմա էր: Երբ նրան հարցրին այդ մասին, նա ուղղակի ասաց, որ չի սիրում երեխաներին ու դեռ  չի ուզում երեխա ունենալ: Այս արտահայտությունից հետո նա արդեն դուրս եկավ ֆավորիտների շարքից. մեկնաբանեցին, որ երեխա չսիրող մարդը չի կարող հաղթել”: Ալլա Գրիգորյանը պատմում է, որ մեծ տարբերություն կա “Միսս Տիեզերք” եւ “Միսիս Տիեզերք” մրցույթների միջեւ: “Միսս Տիեզերք” մրցույթն անց է կացվում ԱՄՆ-ի կողմից, որին մասնակցում են 100-ից ավելի երկրներ, այնտեղ հաղթողների համար կան գումարային մրցանակներ, մինչդեռ “Միսիս Տիեզերք”-ի մասշտաբներն ավելի փոքր են. “Քանի որ միսիսները համարվում են կայացած, այստեղ սահմանափակվում են տիտղոսներով ու նվերներով, եւ այդքան գումար չեն ծախսում շքեղ շոուների վրա”: /images/2010/09/Hayastani-Golden-Model-titxosakir-Alla-Grigoryane.jpg Մանեքենուհին նշում է, որ յուրաքանչյուր մասնակից գնահատում է իր հնարավորությունները, տեսնում ֆավորիտ գեղեցկուհիներին. “Զգում էի, որ Ֆինլանդիայի աղջիկն է հաղթելու: Եզրափակչից հետո ժյուրիի անդամներից մեկն ասաց, որ, իր կարծիքով, առաջին տեղին արժանի էր Գերմանիան, երկրորդին` Հայաստանը, բայց մրցույթը մնում է մրցույթ, կազմակերպիչներն են որոշում` ում որ տեղը տան, ժյուրիի դերը մեծ չէ: Չնայած մասնակիցների մեջ մրցակցություն չնկատեցի, իրար հետ ջերմ էին եւ ամեն ինչով օգնում էին: Միայն Վենեսուելայի ներկայացուցչի վատ հայացքներն եմ զգացել, երեւի ինձ լուրջ մրցակից էր համարում”: :) 2002 թվին Հայաստանի Golden Model տիտղոսին արժանացած Ալլան հրավեր է ստացել մասնակցելու Կորեայում կայանալիք “Mrs. World-2010”  մրցույթին. “Հոկտեմբերին է լինելու, դեռ հաստատ որոշված չէ` կմեկնեմ, թե ոչ, բայց գիտեմ, որ ծախսերն իրենք են հոգում, մասնակիցների թիվն ավելի շատ է եւ գումարային մրցանակներ կան հաղթողների համար”: Alla Grigoryan Աշխարհում ընդունված է, որ միսս գեղեցկուհիները եւ պոդիումի մանեքենուհիները տարբեր աշխատանք են կատարում: Ինչպես Ալլան է նշում, մեզ մոտ գեղեցկուհիների եւ մոդելների բաժանում չկա: Նրանք մասնակցում են գեղեցկության մրցույթների, հագուստի ցուցադրությունների ու տարբեր նկարահանումների. “Մոդելի դեմքը պարտադիր չէ, որ գեղեցիկ լինի, այն պետք է լինի ունիվերսալ, որ յուրաքանչյուր կնոջ կերպար հնարավոր լինի ստանալ` սպորտային, վամպիր կամ էլեգանտ: Մոդելը պետք է համապատասխանի պարամետրերին` հասակ, չափսեր, քանի որ դիզայներները ստանդարտ չափսերով են կարում հագուստները, մոդելներն էլ պետք է “տեղավորվեն” դրանց մեջ: Իսկ գեղեցկուհին ընդհանուր հասկացողություն է. կարեւոր է կին լինելը, մարդկային որակները, դեմքի գեղեցկությունը եւ այլն”: Alla Grigoryan Ալլա Գրիգորյանը մոդելային կարիերան սկսել է 20 տարի առաջ Ռուսաստանում, երկար տարիներ ապրել է այնտեղ, ավարտել Կեմերովոյի Մշակույթի ակադեմիան, առաջին մասնագիտությամբ մշակութաբան է, երկրորդ մասնագիտությամբ` ատամնաբույժ: Այժմ իր ընտանիքի հետ ապրում է Երեւանում, ունի 14-ամյա որդի, աշխատում է որպես ատամնաբույժ: Գեղեցկուհին պատրաստվում է բացել սեփական ատամնաբուժական կլինիկան. “Մեր ընտանեկան բիզնեսն է լինելու, չեմ ուզում միայն բիզնեսով զբաղվել, էլի կաշխատեմ որպես ատամնաբույժ, իսկ մոդելային աշխատանքն իմ ամենակարեւոր հոբբին է :)”, - ասաց Ալլա Գրիգորյանը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Ալլա Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW